Ֆիզիկամաթեմատիկական

Թվերը կառավարում են աշխարհը, թվայնացման դարում առանձնահատուկ ուշադրության կիզակետում են ճշգրիտ գիտությունները՝ մաթեմատիկան, ֆիզիկան, ինֆորմատիկան: Առարկայական գիտելիքներից զատ աշակերտները ձեռք են բերում վերլուծական մտածողություն, գիտելիքների համակարգման հմտություն, մտածելու, տրամաբանելու, լուծելու կամք, վերջնական նպատակին հասնելու համբերություն ու համառություն:

Այս հետաքրքիր ու բարդ առարկաները պահանջում են գիտելիքի մատուցման նույնքան հետաքրքիր ու բարդ մեթոդներ, որոնց տիրապետում են մասնախմբի ուսուցիչներ Գրիգոր Ռուբենի Սաֆարյանը, Մարիամ Թելմանի Ոսկանյանը, Անահիտ Սարուխանի Մարդանյանը (Մելիքյան), Սուսաննա Ներսեսի Քյուրքչյանը, Եվգենյա Ռաֆայելի Համբարձումյանը, Սուսաննա Իլյայի Գյուրջինյանը, Մարինե էդուարդի Իշխանյանը, Մելանյա Շահվալադի Ազիզբեկյանը, Ազատուհի Սարգիսի Հաբեշյանը և Արմեն Օնիկի Մինասյանը:

Մասնախմբի վաստակաշատ ուսուցիչներ են եղել Մանվել Մանուչարյանը, Բաբկեն Մինասյանը, Շահեն Ստեփանյանը, Նելլի Խաչատրյանը, Սեդա Քոսյանը, Լենա Բեյբությանը, Նորա Չախոյանը, Ծովինար Մելիքբեկյանը, Անահիտ Երոյանը, Էլմիրա Ադամյանը, Մելանյա Մարգարյանը, Հասմիկ Բայրամյանը, Նինա Վարդանյանը, Ղևոնդ Ազատյանը, Անահիտ Ղարիբյանը, Անահիտ Սիմոնյանը, Հենրիկ Հակոբյանը, Քնարիկ Վասիլյանը, Արամ Սահակյանը, Շուշան Տոնոյանը:

Ակտիվ ու խայտաբղետ է բաց դասերի և միջոցառումների ներկապնակը. «Քեֆ անողին քեֆ չի պակսի» (Գ.Սաֆարյան), «Բանաձևերի լաբիրինթոսում» (Ս.Քոսյան), «Անանիա Շիրակացի» (Ա.Մարդանյան), «Գի՞րք, թե՞ համակարգիչ», «Փրկե՛նք Ինֆոլանդիան», «Գիտունիկների մրցույթ» (Մ.Իշխանյան), «Մաթեմատիկան և երաժշտությունը» (Հ.Խաչատրյան), «Հելլադայի իմաստասիրության դափնեպսակը» (Մ.Ոսկանյան), «Ճամփորդություն կոորդինատների աշխարհում» (Ս.Գյուրջինյան), «Հետաքրքրաշարժ ֆիզիկա», «Ժամանակը չի անցնում, ամցնում ենք մենք», «Վիկտոր Համբարձումյան»  (Ա.Հաբեշյան), «Օտտո ֆոն Գերիկեյ» (Ա.Մինասյան)…

Մասնախումբը տարիներ շարունակ ղեկավարել են Սեդա Քոսյանը, Անահիտ Մարդանյանը, իսկ այսօր՝ Եվգենյա Համբարձումյանը: