Տնօրենություն

Տնօրեն

Սուսաննա Գուրգենի Դավթյան

Սուսաննա Գուրգենի Դավթյանը ծնվել է 1968 թվականի մարտի 26-ին ք. Երևանում:

1975-1985 թթ. սովորել է Երևանի հ.19 (նախկին Ն.Կ.Կրուպսկայայի անվան) դպրոցում:

1985-1990 թթ. սովորել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, եղել է ֆակուլտետի կոմքարտուղարը:

1990-1991 թթ. աշխատել է Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքի Մխիթարյան միաբանության վարժարանում որպես հայագիտության դասախոս:

1992-2011 թթ. աշխատել է Երևանի հ.19 դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:

2006-2008 թթ. համատեղությամբ աշխատել է Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի հայագիտության ամբիոնում որպես հայագիտության դասախոս:

2009 թվականին պաշտպանել է գիտական թեզ և ստացել մանկավարժական գիտությունների թեկնածուի կոչում:

2012-2017 թթ. աշխատել է Երևանի հ.97 ավագ դպրոցում որպես տնօրեն:

2017 թվականի սեպտեմբերի 5-ից աշխատում է Երևանի Պեյո Յավորովի անվան հ.131 հիմնական դպրոցում որպես տնօրեն:

 

<<Երևանի Պ.Յավորովի անվան հ.131 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի ընտրված տնօրեն Սուսաննա Գուրգենի Դավթյանի հետ ԵՔ Տ.Մարգարյանի N3019-Ա որոշման համաձայն  կնքվել է աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով՝ 2017 թվականի սեպտեմբերի 05-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 5-ը:

 

 

Կրթօջախում տիրող կիրթ և օջախին վայել առողջ մթնոլորտի, բարձր վարկանիշի ապահովման մեջ մեծ ներդրում ունեն բանիմաց ու շնորհաշատ ուսմասվարներ Անահիտ Նազարյանը, Իրինա Գևորգյանը, Հասմիկ Չոբանյանը, Մարիամ Ոսկանյանը, Մարինե Սայադյանը, Ազնիվ Զաքարյանը և տնտեսական գծով փոխտնօրեն Արման Լոբյանը: Նրանք լուռ ու աննկատ կարողացել են կազմակերպել դպրոցի աշխատանքային միջավայրը, ստեղծել բարեհաճ միկրոկլիմա արդյունավետ գործունեության համար:

Դասաբաշխում ու դասացուցակ, դասալսումներ ու քննարկումներ, աշխատանքային կարգապահության հետևողական հսկողություն… Սրանք ի պաշտոնե: Բայց նաև մարդկային ջերմ ու նրբանկատ վերաբերմունք, ուսուցչի հոգսը, խնդիրները լսելու ու կիսելու պատրաստակամություն, նույնիսկ դիտողության մեջ կամուրջները չայրելու համբերություն ու տակտ:

1988թ-ից մինչև 2017 թվականը դպրոցը ղեկավարում էր ստեղծագործող մանկավարժ Գրիգոր Ռուբենի Սաֆարյանը, որի սթափ ու արդարամիտ քաղաքականությամբ կրթօջախը բռնել է անընդհատ վերելքի ուղին և դարձել մայրաքաղաքի լավագույն դպրոցներից մեկը: Պատահական չէ նաև, որ նա կրկնակի արժանացել է «Տարվա լավագույն տնօրեն» պատվավոր տիտղոսին:

Արհմիութենական կազմակերպության նախագահն է եռանդուն ու բազմաշնորհ Հասմիկ Խաչատրյանը: