Ռուսաց լեզվի մասնախումբ

Պեյո Յավորովի անվան կրթօջախը հիմնադրման օրից ի վեր առանձնահատուկ մոտեցում է որդեգրել ռուսաց լեզվի նկատմամբ: Խորհրդային շրջանում, իհարկե, հասկանալի էր նման մոտեցումը. չէ՞ որ ռուսերենի իմացությունը անհրաժեշտ էր բազմազգ երկրում հաղորդակցվելիս, նաև ռուսալեզու անսպառ տեղեկատվությունից օգտվելիս:

Փոխվեցին ժամանակները, փոխվեց երկիրը, բայց դպրոցը նույն հետևողականությամբ շարունակեց ռուսերենի ուսուցումը: Դասերին զուգընթաց լեզուն կատարելագործվում է բազմազան ու բազմաբնույթ միջոցառումների միջոցով՝ սկսած “Праздник Букваря” հանդեսից մինչև սլավոնական գրի «Կիրիլիցա» տոնախմբությունը: Ռուսալեզու միջոցառումները շարունակ ընդգծում են ռուսերենի պատշաճ դրվածքը դպրոցում: Մասնավորապես հիշարժան են՝ «Հաղթանակ-60» (Գ.Գամբարովա, Ի.Գևորգյան), «Ռուսաստան» (Ի.Գևորգյան), “Голубой Огонек” շարքը (Ա.Արզումանյան), «Եսենինի պոեզիան» (Է.Խաչատրյան, Հ.Խաչատրյան, Մ.Մամիկոնյան), «Հեքիաթների աշխարհում», «Եվգենի Օնեգին», «Պուշկին-200», «Հաղթանակ-60» (Մոսկվայի տանը, 2-րդ մրցանակ), «Ճշմարտության և ստի աշխարհում. 7 մահացու մեղքեր» (Հ.Խաչատրյան), «Խելքից պատուհասը» (Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում), «Աննա Կարենինա» (Հ.Ավետիսյան), «Ամանորյա հանդես» (Ս.Հապետյանց, Է.Համբարձումյան), վիկտորինա «Ուզում եմ ամեն ինչ իմանալ» (Հ.Խաչատրյան, Լ.Սարգսյան), «Աննա Ախմատովա» (Լ.Սարգսյան), «Նամակ անհայտ զինվորին» (Սլավոնական դպրոցում, ուր Արթուր Գասպարյանը 2-րդ մրցանակի է արժանացել: Ուսուցիչ՝ Ի.Գևորգյան)…

Ռուսերենի ուսուցումն իրականացնում են Իրինա Բորիսի Գևորգյանը, Հասմիկ Բենիկի Խաչատրյանը, Անահիտ Թելմանի Հակոբկոխվյանը, Հայկուշ Սերգեյի Ավետիսովան, Մարինա Աշիկի Հարությունյանը, Սվետլանա Լևոնի Հապետյանցը, Էմմա Ռաֆայելի Համբարձումյանը, Էլյա Արամի Խաչատրյանը, Լուսինե Թովմասի Սարգսյանը:

Ռուսերենի ուսուցման ակունքներում են Սարգիս Փափազյանը, Էմմա Մախչանյանը, Գալինա Մովսիսյանը, Նելլի Գաբրիելյանը, Գալինա Գամբարովան, Լյուբով Սարգսյանը, Աննա Թոխյանը, Ալլա Արզումանյանը, Լյուսյա Սադոյանը, Պավել Լեոնովը, Վալենտինա Մուխանովան, Հասմիկ Վարդանյանը, Ագնեսա Ավետիսյանը, Ելենա Աղաջանյանը, Հասմիկ Իգարյանը, Մարգարիտա Մամիկոնյանը, Լյուսյա Սադոյանը, Անաիդա Նիկողոսյանը, Նելլի Խանջյանը, Ռուզաննա Կոստանյանը:

Մասնախմբի ղեկավարն է Հասմիկ Խաչատրյանը: