Պատմալեզվագրական

Հայոց դպրոցի պատմական ու ազգային առաքելությունը հայ մարդու, հայ քաղաքացու կերտումն ու կայացումն է: Չէ՞ որ ներկա դպրոցում է խմորվում երկրի, ազգի ապագան: Իսկ հայի ողնաշարը լեզուն է, հավատն ու պատմությունը: Ահա այս լրջությամբ ու սկբունքով էլ աշխատում է պատմալեզվագրական մասնախումբը, որը բաղկացած է հայոց լեզու և գրականություն, պատմություն և աշխարհագրություն ենթախմբերից: Սրանցից յուրաքանչյուրը յուրովի է կազմակերպում գործունեությունը, բայց միտված է մի նպատակի և փոխլրացման, փոխըմբռնման մթնոլորտում փորձում է պատվով կատարել այդ առաքելությունը: