Պատմաաշխարհագրական

Պատմության անիվը հարափոփոխ ընթացքի մեջ է, և այսօր ապրելու, վաղը չուշանալու համար պետք է իմանալ, գնահատել երեկը:

Հայ ժողովրդի պատմություն, հայոց եկեղեցու պատմություն, համաշխարհային պատմություն, հասարակագիտություն առարկաների մասնագետներն էլ աշխատում են բարեխղճորեն կատարել իրենց վստահված պատմական առաքելությունը:

Այս ենթախումբը ամբողջանում է աշխարհագրության ուսուցիչների շնորհիվ, որոնք էլ փորձում են ամբողջացնել խոսակցությունը Հայաստանի ու աշխարհի աշխարհագրության ուսուցմամբ ու արժանավայել մատուցմամբ ոչ միայն առարկաների, այլև լրացուցիչ նյութերի, ծրագրերի միջոցով:

Այս կարևոր առարկաները վստահված են Ռաֆիկ Հարությունի Բդոյանին, Կարինե Սուրենի Սաֆարյանին, Արմեն Ջահանի Հարությունյանին, Ռուզաննա Ալբերտի Գրիգորյանին, Նելլի Մարտիրոսի Կիրակոսյանին, Կարինե Ռազմիկի Մկրտչյանին:

Հիշողության ծիրում են նաև դպրոցի հիմնադիր տնօրեն Մերուժան Իսպիրյանը, Պերճ-Արամ Քեչյանը, Ժենյա Բոնդոյանը, Ռոզա Խաչատրյանը, Օֆելյա Գրիգորյանը, Ռոզա Մարտիրոսյանը, Մարուսյա Պետրոսյանը, Մարիետա Թադևոսյանը, Էդիկ Կարենցը, Արաքսյա Նալչաջյանը, Մարի Անտապյանը, Կարեն Պապոյանը, Անահիտ Հովհաննիսյանը, Հերմինե Գաբրիելյանը, Գայանե Հակոբյանը, Գոհար Վարդանյանը, Արմինե Մանուչարյանը, Նաիրա Միրզոյանը:

Ենթախմբի ուշարժան միջոցառումներից են՝ «Վարդանանք», «Պապ թագավոր», «Տիգրան մեծ» (Կ.Սաֆարյան), «Պատարագ» (Ն.Զաքարյան), «Տաղավար տոներ» (Թ.Պողոսյան), «Զատիկ» (Մ.Վանեսյան), «Մարդկության աստղային ժամերը» (Ն.Կիրակոսյան), «Աշխարհի միջօրեականներում» (Կ.Մկրտչյան) և այլն:

Պատմալեզվագրական մասնախումբը ղեկավարում է Նաիրա Զաքարյանը: