Նկարչական խմբակ

Մարդու հնարավորությունները սահման չունեն: Նրա երևակայության վերթևումները վերերկրային ոլորտներում են:

Աշխարհի չափ հին ու աշխարհի պես նորացող արվեստ է նկարչությունը, աչքի ու հոգու տեսողություն, զարմանալի զարմանք, երբ բնությանը խառնվում են աշխատանքը, ջանքը, տքնանքը:

Պատահական չէ այս նախաբանը, սիրելի՛ ընթերցող, որովհետև նկարչական խմբակի և նրա հմուտ ղեկավարի՝ նկարիչ Նելսոն Անտոնյանի ռազմավարությունը ոչ միայն շնորհաշատ, ակնհայտ ձիրք ունեցող սանի կարողությունների ճիշտ օգտագործումն է, այլև երեխայի քնած հնարավորությունների բացահայտումը:

Աչք ու միտք, գույն ու գծի, տարածության ու ժամանակի բացառիկ ընկալում, բնությունը տեսնելու ու զգալու, կերպար կերտելու բազմանիստ մտածողություն. ահա ճանապարհները, որ տանում են տաճար, և որից ծնվում են արվեստի ուշարժան գործեր:

Նկարչական խմբակի շատ սաներ, իրենց մասնագիտական մկրտությունը ստանալով այստեղ, շարունակում են այս բարդ ու հետաքրքիր ուղին, կայանում իրենց ասպարեզներում:

Խմբակի սաների աշխատանքները ցուցադրվում են մշակութային հանդիսության ամենամյա հաշվետու ցուցահանդեսներում, նաև ավանդական է Հայաստանի ճարտարապետների տանը կազմակերպված տարեկան ցուցադրությունները: