Մշակույթ ենթախումբ

Այս ենթախումբը ներառում է տեխնոլոգիա, երգ-երաժշտություն և կերպարվեստ առարկաները: Գծագրել ու կառուցել, փորել ու փորագրել են սովորում տղաները շնորհաշատ ուսուցչուհի Ռուզաննա Մելքումյանի աջակցությամբ:

Տնարարության դասաժամերին փորձառու ուսուցչուհի Գոհար Մկրտչյանի աչալուրջ հսկողությամբ աղջիկները կյանքի դպրոց են անցնում. սովորում են եփել, թխել, կարել, ասեղնագործել, մի խոսքով՝ հմտանալ տնային գործերում:

Փոքրիկ յավորովցիներին գույնի ու գծի կախարդական աշխարհում ուղեկցում է Վարդիթեր Գալստյանը:

Իսկ երգն ու երաժշտությունը առանձին ուշադրության ու առանձնահատուկ վերաբերմունքի են արժանանում կրթօջախում թե՛ դասաժամերին, թե՛ աշակերտական երգչախմբերում:

Երգ-երաժշտության տիրույթում լիիրավ ու լիարժեք ապրում ու աշխատում են հմուտ խմբավարներ Սուսաննա Խաչատրյանն ու Գոհար Գյուլնազարյանը:

Ենթախմբի մշակութային զարկերակը ակտիվ բաբախում է նաև բազմաբնույթ ու գունեղ միջոցառումների ժամանակ: Մասնավորապես հիշատակության արժանի են՝ «Զատիկ» (քաղաքում՝ I տեղ), «Բարեկենդան», «Համբարձման տոն» (Թումանյանի այգում), «Ձեզ տեսնենք, աղջիկնե՛ր» (Գ.Մկրտչյան), «Խոսող տիկնիկներ» (Ռ.Մելքումյան), «Կավճանկար» (Վ.Գալստյան, Ռ.Մելքումյան), «Երգի տոն»  (Գ.Գյուլնազարյան) և այլն:

Այս ասպարեզում իրենց ուրույն ձեռագիրն են թողել Լավրենտի Ղարիբյանը, Շողիկ Թուրմանյանը, Հակոբ Գրքաշարյանը (խմբավար), Արուս Մաթևոսյանը, Մարտին Մուրադյանը, Նելսոն Անտոնյանը, Գայանե Հովհաննիսյանը, Պետրոս Սահակյանը, Լաուրա Մկրտչյանը, Զավեն Միքայելյանը, Պավել Հարությունյանը, Ռաֆայել Հարությունյանը, Ռաֆիկ Մարտիրոսյանը, Ժորա Աղայանը, Հերմինե Մեջլումյանը, Նաիրա Գրիգորյանը:

Ֆիզկուլտուրա և մշակույթ մասնախմբի ղեկավարն է Հասմիկ Աբրահամյանը: