Հուլունքագործության խմբակ

Ձեռարվեստի հետաքրքիր ու նրբաճաշակ գործեր են ստեղծվում հուլունքագործության խմբակում: Կաթիլ-կաթիլ համբերությամբ հուլունք-հուլունք շարվում են վզնոց ու ապարանջան, օձիք ու գոտի, հավաքվում կտավներ, դրվագվում զգեստներ:

Խմբակի սանուհիները իրենց աղջկական նազանքն են հաղորդում գործերին, ճշտում երանգապնակի ներդաշնակությունը, թռիչք տալիս երևակայությանը՝ ամենաանկանխատեսելի լուծումներով հիացնելով ու զարմացնելով:

Խմբակի աշխատանքները պարբերաբար ցուցադրվում են մշակութային օրերի հաշվետու ցուցահանդեսներում՝ ընդլայնելով ներկայանալու միջավայրը:

Խմբակը վարում է վաստակաշատ մանկավարժ Գոհար Մկրտչյանը: