Հայոց լեզվի և գրականության

Հայոց լեզու և գրականության ենթախմբի գլխավոր և աննահանջ խնդիրը հայոց լեզվի պատշաճ մատուցումն է և երեխայի ինքնագիտակցության մեջ նրա նկատմամբ բացառիկ սիրո, վերաբերմունքի մշակումը: Դա արվում է, անշուշտ, մասնագիտական առարկաների դասավանդման միջոցով և լրացվում արտադասարանային և արտադպրոցական միջոցառումների ժամանակ:

Ասմունքի, շարադրության մրցույթներ, թեմատիկ վիկտորինաներ, գրական, երաժշտական կոմպոզիցիաներ, ընթերցումներ, բանավեճեր, ներկայացումներ, մենախոսության «Նուռ» փառատոն, «Հայ մշակույթի տոն» ավանդական հանդիսություն… միջոցառումներ, որ հայակերտման, հայահաստատման անվիճելի խթաններ են մեր բազմաբովանդակ, բազմալեզու ու բազմախոտոր ժամանակներում:

Հիշարժան են՝ «Մթնշաղի անուրջներ», «Սևակի պոեզիան» (Ռ.Խաչատրյան),  ,«Խաղալիքների խանութը» (Հ.Կորկոտյան), «Հավատի ղողանջներ» (Ն.Զաքարյան, Մ.Ոսկանյան, Գ.Սաֆարյան), «Պատվի համար» (Ն.Զաքարյան, Հ.Խաչատրյան, Մ.Ոսկանյան), «Արա Գեղեցիկ», «Սև հողեր» (Ա.Սարուխանյան), «Ինչո՞ւ չես խոսում հայերեն» (Ա.Նազարյան), «Խոնարհման առիթ» (Ա.Բադալյան), «Չարենց-100» (Գ.Սաֆարյան, Թ.Սարգսյան), «Անլռելի զանգակատուն» (Ն.Զաքարյան) և այլն:

Այս առաքելությունը պատվով իրականացնում են Անահիտ Արտավազդի Նազարյանը, Նաիրա Ասլանի Զաքարյանը, Գայանե Պերճի Խաչատրյանը, Ջուլետա Լևոնի Ղազարյանը, Անահիտ Պողոսի Սարուխանյանը, Մելանյա Վլադիմիրի Վանյանը, Աիդա Խաչիկի Բերբերյանը, Թերեզա Նորայրի Պողոսյանը:

Ենթախմբի աշխատանքներում իրենց մեծ վաստակն ունեն նաև Սեդրակ Վերմիշյանը (ուսմասվար), Սերգեյ Հովհաննիսյանը (ուսմասվար), Լիզա Նալբանդյանը, Միշա Սերոբյանը, Հրաչյա Աթալյանը, Ռայա Մաժինյանը, Ռուզաննա Մնացականյանը, Արփիկ Երզնկյանը, Անահիտ Հակոբյանը, Սեդա Գրիգորյանը, Վերժինե Մովսիսյանը, Մարգո Յավուրյանը, Հասմիկ Կորկոտյանը, Նինա Արզումանյանը, Աստղիկ Բադալյանը, Թամարա Սարգսյանը, Անի Յափուջյանը, Լիանա Մանուկյանը, Շուշան Թորոսյանը, Ռուզաննա Մալենցյանը, Կարինե Պողոսյանը, Մարգարիտա Վանեսյանը: