«Հայաստան-Բուլղարիա» մշակութային կապերի ընկերության 50-ամյակը

Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպության (ԱՕԿՍ) «Հայաստան-Բուլղարիա» մշակութային կապերի ընկերությունը հիմնադրվել է 1962թ. աշնանը: Գործունեության հիմնական նպատակը եղել և մնում է Բուլղարիայի և բուլղար ժողովրդի հետ ավանդական բարեկամության ամրապնդումն ու մշակութային առնչությունների խորացումը:

1964 թվից սկսած՝ Երևանում նշվել են Բուլղարիայի պետական՝ Օսմանյան Թուրքիայից (մարտի 3), գերմանական ֆաշիզմից (սեպտեմբերի 9) Բուլղարիայի ազատագրման և անկախության (փետրվարի 22) տոները, բացվել հայ-բուլղարական բարեկամության և տոների խորհուրդներն արտացոլող լուսանկարների ցուցահանդեսներ:

Օսմանյան յաթաղանից Բուլղարիայի ազատագրման (1878թ.) 90 և 100-ամյակներին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հետ հրավիրվել են գիտաժողովներ, հրատարակվել Զոհրաբ Ղասաբյանի «Հայ-բուլղարական բարեկամության պատմությունից» մենագրությունը:

1965թ. Բուլղարիայում անցկացվել է հայ արվեստի 10-օրյակ, իսկ հաջորդ տարում նույն առաքելությամբ Հայաստան են եկել Բուլղարիայի մշակույթի գործիչներ ու խմբեր: Այդ շրջանակներում պատրաստվել և բեմադրվել է Պեյո Յավորովի «Վիտոշի փեշերին» պիեսը՝ բուլղար ռեժիսորի մասնակցությամբ: Կազմակերպվել է բուլղարական ֆիլմերի փառատոն, Երևանի դպրոցներից մեկը կոչվել է Պեյո Յավորովի անվամբ, գյուղերից մեկը՝ Դիմիտրով (ի պատիվ հայտնի պետական գործիչ Գեորգի Դիմիտրովի): Այդ ժամանակներից Յավորովի անվան դպրոցը դարձել է ընկերության կոլեկտիվ անդամ և այսօր էլ նրա ամենակենսունակ մասնաճյուղերից է, իսկ տնօրեն Գրիգոր Սաֆարյանը՝ ընկերության ներկայիս նախագահը:

Առանձնակի շուքով է նշվում բուլղարական լուսավորության, մշակույթի և սլավոնական գրի (Ս. Կիրիլի և Ս. Մեֆոդիի) տոնը, որը հայերիս համար ավելի քան հարազատ է, որովհետև մեր գոյատևության ամենահզոր կռվաններից մեկը եղել և մնում է հայոց գիրը:

1970-80-ական թվականներին հայ-բուլղարական մշակութային փոխհարաբերությունները նոր որակ են ստացել, որոնք արտահայտվել են թատերական, համերգային և պարային տարբեր խմբերի, ճանաչված մշակութային գործիչների փոխայցելություններով: Դրանց խորացմանն էապես նպաստել են Սոֆիայում ստեղծված բուլղարահայերի «Երևան» մշակութային կազմակերպությունը, Երևանում՝ հայրենադարձ բուլղարահայերի երգչախումբը (ղեկավար՝ Անդրանիկ Թորոսյան, գործել է ընկերությանը կից):

Այս գործում կարևոր ներդրում է ունեցել նաև ԱՕԿՍ-ի «Հայաստանն այսօր» պաշտոնական ամսագիրը, որը լայնորեն լուսաբանել է ընկերության աշխատանքն ու 1984թ-ին կազմակերպել է նաև «Ի՞նչ գիտեք Հայաստանի մասին» մրցույթ, որի հաղթող ճանաչված Ցվետկո Ցվետկովան ընկերության կողմից հրավիրվել է Հայաստան:

Հայ-բուլղարական հարաբերությունները որակական նոր մակարդակի են հասել Հայաստանի անկախացումից և Բուլղարիայի հետ անմիջական դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո, որի 20-ամյակը լրանում է 2013 թվականին: Այն նշանավորվել է նաև բարձրաստիճան պետական այրերի փոխայցելություններով և բուլղարական կողմի ներկայացուցիչների հյուրընկալություններով ԱՕԿՍ-ում ու Յավորովի անվան դպրոցում, Հայաստանում և Բուլղարիայում պետական մակարդակով պարբերաբար կազմակերպվող մշակույթի օրերով:

ՀՀ անկախացումից հետո հրավիրվել է հայ-բուլղարական պատմական ու մշակութային կապերին նվիրված երեք գիտաժողով (բուլղար գիտնականների մասնակցությամբ), կազմակերպվել են երեկույթներ՝ նվիրված Պեյո Յավորովի և Իվան Վազովի կյանքին ու ստեղծագործություններին, ցուցահանդեսներ՝ նվիրված սլավոնական գրին ու գրքի հնագույն հուշարձաններին (Հայաստանի ազգային գրադարանի հետ), գիտական նստաշրջաններ տարբեր բուհերում՝ նվիրված Կիրիլին և Մեֆոդիին (Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան և այլն), բազմաթիվ միջոցառումներ և հանդիպումներ մայրաքաղաքի ու մարզերի դպրոցներում:

«Հայաստան-Բուլղարիա» ընկերությունը ղեկավարել են գեներալ-մայոր Սարգիս Մարտիրոսյանը, ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանը, գիտությունների թեկնածու Էդուարդ Գրիգորյանը և ուրիշներ, իսկ ընթացիկ աշխատանքը բարձր մակարդակով համակարգում է ԱՕԿՍ-ի գլխավոր խորհրդական, ընկերության պատասխանատու քարտուղար Արթուր Ներսիսյանը:

 50-годишнина на ”Арменско-Българското”
дружество на културни връзки

Арменско-българското дружество на Арменското общество на културните връзки (АОКС) е основано през  есента на 1962 година. Основната цел в дейността му беше и остава укрепването и задълбочаването на културните връзки с България и българския народ.

От 1964 г. в Ереван се отбелязват празниците, посветени на освобождаването на България от османска Турция (3 март), от немския фашизъм (9 септември) и Празника на независимостта (22 февруари), които са официални държавни празници в България. Организират се изложби, отразяващи духа на тези празници. По повод отбелязването на 90- и 100- годишнината от освобождението на България от османско иго съвместно с историческия институт при НАН (Национална академия на науките) РА бяха организирани конференции, беше публикувана монографията на Зохраб Касабян “Из историята на арменско-българското дружество”.

През 1965 година беше проведена първата декада на арменското изкуство, през следващата година със същата цел в Армения пристигнаха дейци на изкуството от България. В рамките на програмата с участие на български режисьор беше играна пиесата на Пейо Яворов “В полите на Витоша”. Също така беше прожектиран българския игрален филм. Едно от училищата беше наречено Пейо Яворов, а едно от селищата – Димитров (на името на държавния деец Георги Димитров). После училището става колективен член на дружеството, а неговият директор Григор Сафарян е днешният председател на дружеството.

По особен начин се празнува Денят на българската просвета и култура и на славянската писменост (празникът на св.св. Кирил и Методий).

През 1970-80 гг. арменско-българските взаимоотношения придобиват ново качество, бяха организирани взаимни посещения на концертно-театрални, танцови групи, на културни дейци. За задълбочаване на връзките съществено съдействат създадената в София културна организация “Ереван”, също така хорът на българските арменци в Ереван (ръководител Андраник Торосян).

Не можем да не отбележим приноса на официалното списание на АОКС “Армения днес”, което отразяваше работата на дружеството. През 1984 г. беше организиран конкурс “Какво знаете за Армения”. Цветко Цветков спечели конкурса и беше поканен в Армения.

Арменско-българските взаимоотношения се издигат на ново равнище след извоюването на независимостта на Армения и след установяването на непосредствени дипломатически отношения с България, и тази година празнуваме 20-годишнината на новите взаимоотношения.

След придобиването на независимостта на Република Армения бяха организирани 3 научни конференции, посветени на българо-арменските исторически и културни връзки (с участието на български учени). Бяха организирани мероприятия, посветени на живота и на творчеството на Пейо Яворов и Иван Вазов, изложби, посветени на най-древните паметници и на славянската писменост (съвместно  с арменската национална библиотека), научни конференции, за Кирил и Методий, в различни вузове (Ереванския държавен лингвистичен университет В.Я.Брюсов и др.), различни мероприятия и срещи в столичните и районните училища.

Арменско-българското дружество са оглавявали генерал-майор Саргис Мартиросян, академик Мкртич Нерсисян, кандидаът на науките Едуард Григорян и др., а текущата работа на високо ниво систематизира отговорникът на АОКС Артур Нерсисян.

2013թ. մարտի 3-ին Երևանի «Մետրոպոլ» հյուրանոցում տեղի ունեցավ Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հասարակական կազմակերպության (ԱՕԿՍ) «Հայաստան-Բուլղարիա» մշակութային կապերի ընկերության 50-ամյա հոբելյանը՝ մասնակցությամբ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի:

Ստորև ներկայացնում ենք Երևանի Պեյո Յավորովի անվան հ. 131 դպրոցի տնօրեն, ԱՕԿՍ-ի «Հայաստան-Բուլղարիա» ընկերության նախագահ Գրիգոր Սաֆարյանի ելույթը՝ նվիրված այդ պատկառելի տարեդարձին:

Ազնվաբարո՛ ներկաներ

Խորհրդանշական է, որ ԱՕԿՍ-ի «Հայաստան-Բուլղարիա» ընկերության 50-ամյա հոբելյանը զուգադիպում է բուլղար ժողովրդի համազգային մեծ տոնի` օսմանյան լծից նրա ազատագրության 135-րդ տարեդարձին:

Հիրավի, հայ-բուլղարական դարավոր բարեկամությունը իր արտացոլումն է գտել նաև մեր ընկերության 50-ամյա բեղմնավոր գործունեության մեջ` շնորհիվ նրա ակտիվիստների, վարչության անդամների և նախագահների` գեներալ-մայոր Սարգիս Մարտիրոսյանի, ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանի, պետական-քաղաքական գործիչ Ռոբերտ Ամիրյանի, պրոֆեսոր, սլավոնագետ Էդվարդ Գրիգորյանի:

Ընկերության առաջին տարիները նշանավորվեցին երկու կարևոր իրադարձությամբ. 1965թ. Բուլղարիայում կազմակերպվեց Հայաստանի գրականության և արվեստի տասնօրյակ, իսկ 1966-ին Հայաստանում անցկացվեց Բուլղարիայի նմանատիպ տասնօրյակ, որի շրջանակներում Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվեց բուլղար մեծ գրող, հռչակավոր «Հայերը» բանաստեղծության հեղինակ Պեյո Յավորովի «Վիտոշայի փեշերին» դրաման, անցկացվեցին բուլղարական ֆիլմերի փառատոն և ցուցահանդեսներ, իսկ Երևանի No131 դպրոցը անվանակոչվեց Պեյո Յավորովի անունով, որի առջև վեր խոյացավ գրողի հոյակերտ կիսանդրին (քանդակագործ` Գրիգոր Ահարոնյան):

«Հայաստան-Բուլղարիա» ընկերության գործունեությանը իրենց մեծ ավադն են ներդրել ակադեմիկոս Գևորգ Ղարիբջանյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Զոհրաբ Ղասաբյանը, բանասիրության թեկնածու Կարո Ճինգոզյանը, որոնց ուսումնասիրությունները կարևոր ներդրում են երկու ժողովուրդների գրական և մշակութային կապերի ամրապնդման ուղղությամբ: Մենք երախտագիտությամբ ենք հիշում մեր վարչության անդամներ բանաստեղծ Վահագն Դավթյանին, կոմպոզիտոր Ադամ Խուդոյանին, Արա Մարուխյանին, Մելքոն Պեշտմալջյանին, ԲՀ-ում Հայաստանի առաջին դեսպան, գրող Սևդա Սևանին, բուլղարահայ պատմաբան Սարգիս Սարգսյանին, դիրիժոր-խմբավար Անդրանիկ Թորոսյանին` իր ղեկավարած բուլղարահայերի «Սարգիս Պալթայան» քառաձայն երգչախմբով:

Արժանին պետք է մատուցել մեր ընկերության վարչության անդամ, Հայաստանի գրողների միության անդամ, անզուգական թարգմանիչ Մարգարիտ Թերզյանին, ով մեր խնդրանքով թարգմանեց «Գործ 205/1913թ. Պ.Կ.Յավորով» բուլղարական գեղարվեստկան երկսերիանոց ֆիլմը, որը ցուցադրվեց Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ: 2009թ.-ին Մ.Թերզյանը ընթերցողի սեղանին դրեց Պեյո Յավորովի ստեղծագործությունների ծավալուն ժողովածուն` բանաստեղծություններ, «Վիտոշայի փեշերին» դրաման, հուշեր: Նա հեղինակ է «Հայ-բուլղարերեն, բուլղարերեն-հայերեն» ստվարածավալ բառարանի:

Բարեկամնե՛ր, դժվար է պատկերացնել «Հայաստան-Բուլղարիա» ընկերությունը առանց ԱՕԿՍ-ի նախագահության անմիջական աջակցության` ի դեմս Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Աննա Էգիբյանի, Վահան Եղիազարյանի և պատասխանատու քարտուղար Արթուր Ներսիսյանի, ով նաև ջերմ համագործակցություն է ստեղծել Բուլղարիայում կազմակերպվող տարբեր միջազգային ազգագրական փառատոների կազմկոմիտեների հետ: Արդյունքում` Սոֆիայում, Վառնայում, Պլովդիվում, Բուրգասում և այլուր կայացած փառատոներին ակտիվ մասնակցության համար հայաստանյան շատ անսամբլներ արժանացել են պատվավոր մրցանակների:

Վերջին 25 տարիներին ընկերությունը կազմակերպել է միջազգային երեք կոնֆերանս` նվիրված Պ.Յավորովի, Ի.Վազովի կյանքին ու ստեղծագործությանը, բուլղարական պոեզիային ու երաժշտությանը, ֆոտոցուցահանդեսներ` նվիրված Բուլղարիայի ժողովրդական ստեղծագործությանն ու ճարտարապետությանը, ցուցահանդեսներ` սլավոնական գրին ու գրականությանը, երկու ժողովուրդների բարեկամությանը (Հայաստանի ազգային գրադարանում), Սլավոնական գրի տոն` Երևանի և Գավառի պետական համալսարաններում, գիտական կոնֆերանսներ և ֆոտոցուցահանդեսներ` Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում:

Ընկերության կոլեկտիվ անդամ է Երևանի «Պեյո Յավորով» դպրոցը` 1966թ-ից: Այստեղ, պարբերաբար, համատեղ ուժերով կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ: Լինելով հայ-բուլղարական բարեկամության ամենամեծ օջախը Հայաստանում` այն ձևավորված է երկու ժողովուրդների եղբայրությունը խորհրդանշող բարձրաճաշակ անկյուններով: Գործում է «Պեյո Յավորով» թանգարանը, և պատահական չէ, որ դպրոց այցելած ԲՀ նախագահները, ԲՀ ԺԺ նախագահը, ԲՀ վարչապետը, կառավարության անդամները, նշանավոր մտավորականներ դարձել են «Պեյո Յավորով» կրթօջախի պատվավոր անդամներ և գնահատանքի խոսք արձանագրել տպավորությունների գրքում:

Այս ամենում իրենց մեծ ավանդն ունեն ՀՀ-ում ԲՀ դեսպաններ Իվան Իվանչևը, Ստեֆան Դիմիտրովը, Թեոդոր Ստայկովը և այսօր` պրն. Գեորգի Կարաստամատովը:

Մեր աշխատանքը իրականացվում է ջերմ ընկերական մթնոլորտում, որն ապահովում են Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը, գեղանկարիչ Սուքիաս Թորոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Գեորգի Մինասովը, լեգենդար Ցվետանա Պասկալևան, Մարին Խարալամպինը, մեր վարչության բոլոր նվիրյալ անդամները:

Կեցցե՛ Բուլղարիան, կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ հայ-բուլղարական դարավոր եղբայրական բարեկամությունը:

* * *

Средното училище № 131 в Ереван, което носи името на великия български поет Пейо Яворов, е основано през 1963-64 година спървия сидиректор Меружан Испирян. Скорослед основаването в 1966 година в Ереван се организира първата декада на българската култура в Армения.

В столицата ни гостуваше една високо-презентабелна делегация от писатели, музиканти и други предтсавители на българската култура. В един от тези слънчево-есенни дни пред новопостроената сграда на училището се състоя тържественото откритие на паметника на български поет. Автор на скулптурата е българският арменец, виден скулптор Грикор Ахаронян, който лично присъстваше на тържеството.

Защо именно в чест на Яворов:

След кланетата през 1890-1915гг., организирани от турския султан Хамид, окколо 50 000 арменци намериха убежище в гостеприемна България, безоговоръчно констатирайки в историята на човечеството първият геноцид. Именно българският поет Яворов беше този, който написа в тези дни: “Когато аз пишех стихотворението “Арменци”, попивах перото си не в мастило, а в море от мъки и вълнения на арменския народ. Така се роди моето “Арменци” в 1899г.

А великият арменски пълководец и голям приятел на България Гарекин Нзхдех след години написа следното: “Яворов без да види Армения стана това, което стана Байрон за Елада”.

Днес, вече повече от половин век, Ереванското средно училище “Пейо Яворов” не само се обявява като образцово училище, а и най-голямото огнище на българо-арменската дружба в столицата.

След първия директор Меружан Испирян, чието име по право се произнася с почит и признателност, учебното заведение възглавява опитният педагог и преподавател на арменски език и литература Грикор Сафарян, личност воистине заслужил, който в републиката се слави с изключителното си умение и самоотверженост при създаването на подобен културно-просветителен учебен център. Средното училище “Пейо Яворов” се отличава със своите извънкласни и извънучилищни мероприятия: тук действат танцевален ансамбъл, камерен ансамбъл, кабинет-музей за Яворов, кабинет-музей за армеснки театър, кабинет-музей арменско изобразително изкуство, кабинет-музей за арменски военно-въздушни сили и т.н.

Днес близки приятели на училището са цяла плеада от културни дейци, видни личности, интелектуалци и още средните арменски училища в София и в Пловдив.

Особена почит и уважение изисква най-внимателното и безотказно отношение от страна на българските дипломатически мисии в Армения, почнато от първия посланик Петър Стоянов и последователно д-р Иван Иванчев, д-р Стефан Димитров, г-н Тодор Стайков, а в настоящем господин Георги Карастаматов, който със своето най-радушно и активно присъствие на всички мероприятия на българо-арменската общност, представява гордост и радост не само за училищното настоятелство и учителски колектив, а и самите ученици, от мало до голямо.

Всичко гореизложено дава пълно право на Ереванското образцово учебно заведение и особено неговия неустанен директор Грикор Сафарян с достоинство да празнува полувековният юбелей на своето родно огнище – училището “Пейо Яворов” в столицата на Република Армения.