Կենսաքիմիայի մասնախումբ

Բնությունն ու մարդը անխզելի դաշինքի մեջ են, և այդ դաշինքի ամրությունից է կախված մեր մոլորակի ճակատագիրը, նրա ապահով գոյության հեռանկարը:

Ապրել բնության հետ հաշտ ու խաղաղ, օգնել նրան և գրագետ օգտվել նրանից… Ահա հավերժական ու հրատապ հարցեր, որոնց պատասխանները՝ կիրթ ու մատչելի, կարելի է ակնկալել բնագիտություն, կենսաբանություն, քիմիա առարկաների ուսուցման ընթացքում և ուսուցիչներ Նախշուն Սարգսի Սողոմոնյանի, Գայանե Նիկոլայի Ադամյանի, Աստղիկ Արագածի Շիքարյանի, Շամամ Հովիկի Ալիխանյանի և Ռուզաննա Ռուբենի Աբրահամյանի շնորհիվ:

Այս մասնախմբի հիշարժան ուսուցիչներից են եղել Թերեզա Հովհաննիսյանը, Արև Կարապետյանը, Անատոլյա Կուրղինյանը,  Ֆլորա Ֆարմանյանը, Մարիետա Ամրազյանը, Մարիետա Հարությունյանը, Ժաննա Սարգսյանը, Սիրանուշ Մամիկոնյանը, Մայկո Մայիլյանը, Հեղինե Մելիքսեթյանը, Էմմա Գալոյանը, Մարիամ Նախրատյանը:

Մասնախմբի աշխատանքային զարկերակը առավել ուժգին բաբախում է բաց դասերի և դաս-միջոցառումների ժամանակ: Միայն վերնագրերը բավական են («Աշնանային ծաղիկներ», «Թռչունի օր» (Ն.Սողոմոնյան), «Գենետիկ հիվանդություններ», «Սիրտ» (Գ.Ադամյան), «CO2 գազի դատավարությունը» (Շ.Ալիխանյան), «Վնասակար սովորություններ» (Ա.Շիքարյան), «Քիմիան և հորոսկոպը» (Ռ.Աբրահամյան)…) փաստելու, որ կյանքն ու կենսաքիմիան քայլում են գիրկընդխառն, լրացնում մեկմեկու:

Մասնախմբի երկարամյա ղեկավարն է եղել Շամամ Ալիխանյանը. այսօր նրան շարունակում է Գայանե Ադամյանը: