Կենսական օղակներ

Կրթօջախի կյանքը լիարժեք հունի մեջ են դնում նաև այնպիսի օղակներ, ինչպիսիք են բուժարանը, բուֆետը, տեխնիկական սպասարկման բաժինը:

Դպրոցի կարևոր հանգրվաններից է բուժկետը: Սրտացավ ու հմուտ բուժքույրը միշտ անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում է՝ պատրաստ ամենատարբեր դեպքերի համար: Տարիներ շարունակ այս պատասխանատու գործը կատարել և առաջին օգնության դասեր է տվել Էլմիրա Դանիելյանը: Այսօր այդ գործը պատվով իրականացնում է Ծովինար Մանուկյանը:

Երեխաների առողջության աչալուրջ հսկիչներ են եղել Մեծ հայրենականի վետերան Շուշան Ստեփանյանը, Մանյա Դանիելյանը, Լիդա Մամախանյանը, Նինա Այվազյանը…

Ի դեպ, բուժկետը հիմնանորոգվել և կահավորվել է ՀՀ առողջապահության նախարար, կրթօջախի պատվավոր անդամ, նախկին յավորովցի Դերենիկ Դումանյանի նախաձեռնությամբ:

Բուֆետը սպասարկում է Ռուզաննա Կուբոյանը:

 

Դպրոցը մեծ տուն է՝ տանը հատուկ հոգսերով ու պարտականություններով, տնային գործերով: Այս մեծ ընտանիքում ապրում է մոտ 1000 երեխա, մտնում ու դուրս գալիս, թափում ու հավաքում: Ինչպես ամեն մի պատվարժան օջախում, այստեղ մաքուր է ու հարմարավետ: Կոկիկ ու ապահով դպրոցի անխոնջ մշակներն են Գալյա Խաչիկյանը, Սուսաննա Խաչինյանը, Դուխիկ Սպարտակյանը, Վարդուհի Խնկոյանը, Գայանե Բարսեղյանը, Լալա Երեմյանը, Գեղեցիկ Մնացականյանը,  Պարգև Հարությունյանը, Ալեքսանդր Բալաբեկյանը, Արշալույս Զոհրաբյանը: