Կենգուրու

Այս մրցույթը Հայաստան է բերվել ԱՅԲ կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ, որի նպատակը երեխաների մեջ կրթվելու, սեփական ուժերով բարձունքներ հաղթահարելու, դրական օրինակներով առաջնորդվելու ցանկության խթանումն է, մաթեմատիկայի հանդեպ աշակերտների հետաքրքրության բարձրացումն ու տաղանդաշատ սաների բացահայտումը: Ամենամյա մրցույթը դպրոցում կազմակերպվում է ամենայն պատասխանատվությամբ ու պատշաճ մակարդակով, որը նկատվել, խրախուսվել է մրցույթի կազմակերպիչների կողմից:

Կենգուրու մրցույթում հաջողություններ են գրանցել Աննա Էլլարյանը, Մերի Խաչատրյանը, Նոնա Ադամյանը, Վահե Զաքեյանը, Մարիետա Ստեփանյանը: