Լուրեր

Մեր խոնարհումն ու ոգեկոչումը նահատակաց հիշատակին։

Օրը անցնում է սրտի միջով։
Կանցնի օրը, կմնա սիրտը՝ որպես հավաքական հիշողության, սիրո ու հավատի չմարող օջախ։

Մեր խոնարհումն ու ոգեկոչումը նահատակաց հիշատակին։

Օրը անցնում է սրտի միջով։ Կանցնի օրը, կմնա սիրտը՝ որպես հավաքական հիշողության, սիրո ու հավատի չմարող օջախ։Մեր խոնարհումն ու ոգեկոչումը նահատակաց հիշատակին։

Опубликовано Երևանի Պեյո Յավորովի անվան հ.131 հիմնական դպրոց Пятница, 24 апреля 2020 г.

Հիշում և պահանջում ենք

Օրը անցնում է սրտի միջով։ Կանցնի օրը, կմնա սիրտը՝ որպես հավաքական հիշողության, սիրո ու հավատի չմարող օջախ։Մեր խոնարհումն ու ոգեկոչումը նահատակաց հիշատակին։

Опубликовано Երևանի Պեյո Յավորովի անվան հ.131 հիմնական դպրոց Пятница, 24 апреля 2020 г.

https://www.facebook.com/BasicschoolNo131afterPeyoYavorov.131himnakandproc/videos/563624044567233/

https://www.facebook.com/BasicschoolNo131afterPeyoYavorov.131himnakandproc/videos/563624044567233/

Օրը անցնում է սրտի միջով։ Կանցնի օրը, կմնա սիրտը՝ որպես հավաքական հիշողության, սիրո ու հավատի չմարող օջախ։Մեր խոնարհումն ու ոգեկոչումը նահատակաց հիշատակին։

Опубликовано Երևանի Պեյո Յավորովի անվան հ.131 հիմնական դպրոց Пятница, 24 апреля 2020 г.

ՊԼՈՎԴԻՎԻ ԲՈՒԼՂԱՀԱՅԵՐԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ ՐՈՊԵՆԵՐԸ

 

Даниел Варужан (1884-1915)ОУ “Виктория и Крикор Тютюнджян”гр. Пловдив P. S. Специални благодарности на родителите на децата за подкрепата!

Опубликовано Gohar Abovyan Четверг, 23 апреля 2020 г.

 

105 տարի անց․ հիշում, ոգեկոչում ու պահանջում ենք

https://www.youtube.com/watch?v=IdqW3K-kgQM&feature=youtu.be&fbclid=IwAR1nxOHtie6ApsHf5BQz07pt7E-DdKfbub_xxNcFWzQNjiFRrbhLZGSk6KE

 

 
ԱՄԱՆՈՐԻ ԱՆԱԿՆԿԱԼ

Ամանորը հրաշք է իր անակնկալներով: Ստացված հրաշքի բերկրանք ու վայելք էր թևածում <<Պեյո Յավորով>> կրթօջախի հանդիսասրահում: Համերգային ծրագիրը հաշվետու էր ու տոնական: Բեմում էին դպրոցի աշակերտական երգչախմբի փոքրիկ սաները /ղեկավար` Լ.Եփրեմյան, նվագակցողներ` Գ.Գյուլնազարյան, Հռիփսիմե Ավետիսյան, դհոլահար` Վոլոդյա Սարգսյան/: Լավագույն անակնկալն էր, իհարկե, սիրելի տնօրեն և երգի անզուգական գիտակ Գրիգոր Սաֆարյանի ջերմ ներկայությունը:

2-րդ դասարանցիները հրաժեշտ տվեցին աշնանը

 

Եղիշե Չարենց

                               

                               

 

Արտագնա դաս բնության գրկում

Արտագնա դաս-միջոցառում 7դ և 7ե դասարաններում, «Բուսաբանություն» թեմայի ամփոփում և շրջակա միջավայրի բուսականության հետ ծանոթություն:
Կենսաբանության ուսուցչուհի Ն.Սողոմոնյան և ԵՊՄՀ պրակտիկանտներ:

 

 

Արհեստների և արվեստների քաղաք Գյումրի

Նոյեմբերի 9-ին Պ. Յավորովի անվան թ. 131 դպրոցի IXբ դասարանը դասղեկ Ն.Զաքարյանի և ֆիզիկայի ուսուցչուհի Ա. Ավդալյանի գլխավորությամբ այցելեցին Գյումրի՝ զբոսնելով ու վայելելով աշնանային քաղաքի հմայքը:

  

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ — 90

Հայ մշակույթի երախտավորները շատ են, և նրանցից մեկի՝ հայ կինոյի նահապետի ծննդյան 90-ամյա հոբելյանը յուրովի նշվեց «Պեյո Յավորով» կրթօջախում:
Արտիստի ստեղծագործական բեղուն կյանքից ընտրվել էր «Ճերմակ անուրջներ» կինոնկարը, որի քննարկմանը մասնակցում էր 9բ դասարանը /դասղեկ՝ Ն.Զաքարյան/: Միջոցառումը կազմակերպվել էր Մ.Ոսկանյանի, Ա.Մովսեսյանի, Հ.Կարախանյանի, ՀՊՄՀ-ի պրակտիկանտներ Մ.Մախմուրյանի, Մ.Սարգսյանի, Ս.Ներսիսյանի գործուն մասնակցությամբ:

 

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

Կան մարդիկ, որոնց ներկայությունը զգում ես մշտապես թե՛ իրենց արվեստի նշանակությամբ, թե՛ ազգանվեր գործի կարևորությամբ:
Նման մեծ հայի՝ Շառլ Ազնավուրի կյանքի ու ստեղծագործության յուրահատուկ մեկնությամբ ներկայացավ Արծվի Բախչինյանը ֆիլմ-դասախոսության միջոցով:

 

 

Հոկտեմբերի 24-ին ՀՀ և Արցախի դպրոցներում տրվեց «Այբ» կրթական հիմնադրամի կողմից անցկացվող ամենամյա մրցույթերի մեկնարկը, որոնցից առաջինը «Մեղու» մրցույթ է: Երևանի Պեյո Յավորովի անվան հ.131 հիմնական դպրոցի 3-9-րդ դասարանների աշակերտները ևս մասնակցեցին մրցույթին:

ԿՈՄԻՏԱՍ-ԹՈԻՄԱՆՅԱՆ-150

1869 թվականը բեղուն էր երկու մեծ արվեստագետների, հանճարեղ հայերի ծնունդով: 2019 թվականը արգասավոր է հայ ժողովրդի երկու բացառիկ զավակների պատկառելի հոբելյանով:
Կոմիտաս-Թումանյան անպարագիծ աշխարհի ինքնատիպ մեկնողները IVբ դասարանի շնորհաշատ սաներն էին (դասվար՝ Հ.Խաչատրյան, գրադարանավարներ՝ Ա.Մովսեսյան, Հ.Կարախանյան):

 

 

ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ

Երևանի Պեյո Յավորովի անվան հ.131 հիմնական դպրոցի 2019 թվականի հիմնական միջոցառումների պլանի 4-րդ կետի 4.1.1. ենթակետի համաձայն 2019թ-ի հոկտեմբերի 23-ին անցկացվել է «Կազմավորումների գործողությունները դպրոցում ծագած հրդեհի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

  

 

ՍՐՏՈՒՄՍ ԵՐԵՎԱՆ

Աշխույժ եռուզեռ էր դպրոցամերձ հրապարակում: Փոքրիկ Յավորովցիները դարձել էին փոքրիկ նկարիչներ: Նյութը գունավոր կավիճներն էին, թեման՝ հայրենիք, քաղաքամայր Երևան, ընտանիք…

<<Ա>> ՏԱՌԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Մեսրոպյան այբուբենի խորհուրդը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում յուրօրինակ դաս կլինի փոքրիկ յավորովցիների համար, որի արձագանքը երկար կուղեկցի նրանց: <<Ա>> տառի շնորհանդեսը առանձին հանդիսավորությամբ նշելով՝ երեխայի մոտ կձևավորվի առանձնահատուկ վերաբերմունք մեր ոսկեղենիկ լեզվի նկատմամբ:

 

 

Արցախյան հերոսամարտի սրբավայրում՝ Եռաբլուրում, խոնարհման ավանդական արարողակարգ էր: «Պեյո Յավորով» կրթօջախի VIII դասարանցիները զինղեկ Ռ.Բդոյանի գլխավորությամբ խնկարկեցին հերոս տղաների հիշատակը՝ արծաթափայլ եղևնի տնկելով պուրակում, ծաղիկներ դնելով նահատակների շիրմաքարերին:

Երբ գալիս է սեպտեմբերը…

Սեպտեմբերն իր հետ բերում է անթիվ-անհամար հույզեր ու հույսեր: Օդը շիկացած է. լաց ու ծիծաղ, սեր ու կարոտ, սպասումնե՜ր, սպասումնե՜ր, սպասումնե՜ր…
«Գիտելիքը ուժ է, ուժը՝ գիտելիք». այս նշանաբանով ու տոնական հանդերձանքով մեկնարկեց սեպտեմբերի 1-ը «Պեյո Յավորով» կրթօջախում: Նորեկ յավորովցիներին ուղեկցում էին իններորդցի հնաբնակները:
Օդում թևածող աղավնիներն ու երփնավառ փուչիկները խաղաղության, հաջողության երկնառաք բարեմաղթանքներ էին հղում աշխարհին:

 

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

Մայրության և գեղեցկության տոնի յուրօրինակ արձագանքն էր տոնական մեծ համերգը փոքրիկ կատարողների մասնակցությամբ «Պեյո Յավորով» կրթօջախի վոկալ-գործիքային անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Հ.Աղամալյան), տղաների աշակերտական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Գ.Գյուլնազարյան) հանդես եկան հաշվետու ծրագրով: Հանդիսության խորհուրդը նաև հիշողության ապրեցնող կամրջով կապվող սերունդների երախտագիտությունն էր: Համերգը նվիրվեց նաև դպրոցի ուսուցիչներ Ս.Խաչատրյանի և Մ.Կիրակոսյանի պայծառ հիշատակին:
Համերգին եզրափակեց ազգագրական պարային անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Կ.Հայրապետյան):

 

 Էրգի՜ր․․․

Հիշողության ճամփեքին փնտրում ենք իրար, փնտրում ենք կարոտով, հույսով, հանկարծ ու մի չգտնելու տագնապով։ Փնտրում ենք, ու սրտի արահետները հասնում են էրգիր՝ ծրարված Մարութա սարի ամպերով։
Էրգի՜ր․․․ Ու նրա կանչը՝ Մուշեղ Գալշոյանի ժառանգությամբ, իսկ արձագանքը՝ այսօր ու այստեղ՝ <<Պեյո Յավորով>> կրթօջախում։


<<Կոչումով՝ Սասունցի>> խորագիրը կրող ոգեղեն միջոցառման հեղինակը ծնունդով սասունցի Նունուֆար Թորոսյանն է, կատարողները՝ VIIIդ դասարանի դեռևս ձևավորվող հայեր, որոնք անպայման այսուհետ կարժևորեն իրենց կայացման ճանապարհին ճիշտ հայի փնտրտուքը։


Ո՞վ գիտե․ գուցե արդարության ճամփաները տանեն էրգիր։

 

Խոսք հիշատակի

«Պեյո Յավորով» կրթօջախի պատկառելի կենսագրության ակտիվ ու ակնառու ուղեկիցներից մեկը՝ Սուսաննա Խաչատրյանը, դարձավ հավերժի ճամփորդ:
Մահկանացուների ժամանակը չափելի է. անսահման է նրանց արած գործի արձագանքը: Ու քանի ձգվում է հիշողության շղթան, ու հուշերի տաք ծալքերում ալիքվում է երգը, երգի նվիրյալի անունն ու գործը կշարունակեն ջերմացնել երախտագետ յավորովցու միտքն ու սիրտը:

Честита Баба Марта!

   

Լեզուն հայրենիք է:

Այս բնաբանի տրամաբանության ու տրամադրության ծիրում ամփոփվեց մայրենիի միամսյակը, որն այս տարի նվիրված էր Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին:
Ընթերցանության մրցույթը VI դասարանցիների համար, շարադրության մրցույթը՝ «Իմ Թումանյանը» խորագրով, գրականության տետրերի ու վայելչագրության մրցույթը, մայրենիին նվիրված դաս-միջոցառումը, թումանյանական հանդիսությունների շքերթն ամիսը դարձրին բազմաբովանդակ ու տպավորիչ: 


Տարին հոբելյանական է, միջոցառումները՝ շարունակելի…

Օդը լցված է Թումանյանով:

Այսօր համազգային տոն է՝ Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան տարեդարձը:

«Պեյո Յավորով» կրթօջախը ևս հրավիրյալ է և ընտրել է Մեծ լոռեցուն մեծարելու ինքնատիպ ճանապարհ: Օդը լցված է Թումանյանով…

 

Միջանցքներում շրջում են խոնարհ Անուշներն ու Փարվանա սիրակարոտ աոքայադուստրերը, անբան հուռիներն ու Կիկոսի անմահ գերդաստանը, խրոխտ Թաթուլը, Գիքորը, Քաջ Նազարը, Ձախորդ Փանոսը, շունը, կատուն, աղվեսը… Ո՞րը թվես:

   


Իսկ Վերնատանը ցուցահանդես է, և վահանակները՝ գունագեղ ու բովանդակալից, պատմում են Թումանյանի ու նրա անմահ ստեղծագործության մասին:

  
Համբարձման հրաշալի տոնը՝ երգ ու խաղով, վիճակ հանելու հրաշալի ավանդույթով, ամբողջացրեց օրը՝ մեկ անգամ ևս շեշտելով, որ մեր ժողովրդի թիկունքում իրար հենված դարերն են, խորքում՝ հոգևոր անսպառ հարստությունը, առջևում՝ այս ամենի գիտակցմամբ երաշխավորված հարատև ուղին:

Շնորհավո՛ր տոնդՀայկական բանակ

Հայոց բանակ, հայոց ազգ: Ազգային արժեք և արժանապատվություն:
«Պեյո Յավորով» կրթօջախում այս գիտակցումով շղթայված միջոցառումների մի ինքնատիպ օղակ էր օրվա խորհրդին նվիրված ցերեկույթը, որի կազմակերպիչն ու պատասխանատուն IVդ դասարանի փոքրիկ սաներն էին (դասվար՝ Կ.Հակոբյան): Իսկ դահլիճը ներկայացուցչական էր՝ զինվորականներ, ազատամարտիկներ, զոհված մարտիկների ծնողներ…
Փառք մեր բանակին, հավերժ փառք մեր հայրենիքի նահատակներին:

     

Հայրենիքը սկսվում է դպրոցից

Հայրենիքը սկսվում է դպրոցից, որտեղ սովորում են մեր զինվորները։ Հայրենասիրության յուրօրինակ դաս էր <<Պեյո Յավորով>> կրթօջախի՝ Գուրգեն Դալիբալթայանի անվան փառքի սրահում։
VIIբ դասարանի (դասղեկ՝ Գ․Իսպիրյան) սաները հայոց պատմության ուսուցիչ Ռ․Բդոյանի ուղեկցությամբ թերթեցին մեր ժողովրդի կենսագրության դրամատիկ ու հերոսական էջերը, հասան մինչև Ապրիլյան քառօրյա պատերազմ, որի նահատակներից մեկն էլ նախկին յավորովցի Մհեր Երզնկյանն էր։

 

ՅԱՎՈՐՈՎՑԻ ԶԻՆՎՈՐԻՆ

Երախտագիտությունը մարդուն մարդ պահող զգացում ու զգացողություն է և դրսևորման ամենատարբեր առիթներ ունի:
«Պեյո Յավորով» կրթօջախում արդեն ավանդույթ է դառնում Հայոց բանակի օրվա առթիվ երախտագիտության ակցիան՝ «Խոնարհում ու ուղերձ» խորագրով: Երեխաների պատրաստած ծանրոցներն ու ջերմ նամակները հաճելի անակնկալ կլինեն յավորովցի զինվորների համար:

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

2019-ը հոբելյանական հրավառության տարի է, որի մեկնարկը ազդարարվեց Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակով:
«Պեյո Յավորով» կրթօջախը ևս ինքնատիպ ծրագրով արձագանքեց այս իրադարձությանը: Փոքրիկ տեսաֆիլմով աշակերտները կծանոթանան բանաստեղծուհու կյանքին ու գործունեությանը, նաև կապրեն վայելքի անանց պահեր՝ տեսնելով նրան հարազատ դպրոցում:
Իսկ դպրոցի Ս.Կապուտիկյանի անվան գրադարանում, որն ի դեպ բացվել է բանաստեղծուհու ձեռքով, բանաստեղծ ու հրապարակախոս, կին ու քաղաքացի Կապուտիկյանի հետ ջերմ ու մտերմիկ հանդիպում էր: Իր ներկայությամբ պատվեց Ս.Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը: Տիկին Դեմիրճյանը հետաքրքիր ու զվարճալի պատմություններ հիշեց բանաստեղծուհու կյանքից:
Տարին հոբելյանական է, միջոցառումները՝ շարունակելի…

Վիկտորինա «Փրկենք ինֆոլանդիան»

Ինքնատիպ ու ժամանակակից իրարանցում էր «Պեյո Յավորով» կրթօջախի համակարգչային լսարանում: VIIա՝ «Android», և VIIբ՝ «Restart» թիմերը (ուսուցիչ՝ Մ.Իշխանյան) մրցում էին իրականացնելով շատ կարևոր առաքելություն՝ պայքարել երկիր ներխուժած վիրուսի դեմ:
Հինգ բազմաբովանդակ փուլից բաղկացած խաղ-վիկտորինան ընթանում էր հեղինակավոր ժյուրիի աչալուրջ հսկողությամբ:

Համատեղ փորձի արդյունքները

Նոր կիսամյակը քիմիա առարկայից սկսվեց ուսանելի ու արդյունավետ մեկնարկով, որի նպատակն է տեսական գիտելիքները համադրել փորձնական հմտություններին:
IXգ դասարանի (ուսուցիչ՝ Ա.Շիքարյան) աշակերտները քիմիայից արտագնա դասի առիթով հյուրընկալվել էին հ.118 ավագ դպրոցում և հաճույքով օգտվեցին լաբորատոր հարուստ հնարավորություններից:

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԽՐՈՆԻԿԱ

Մեր հինավուրց ու նորօրյա մայրաքաղաքի հոբելյանական հանդիսությունների շղթան համալրվեց ևս մի միջոցառմամբ, որի հյուր-հերոսը հին երևանցի էր՝ երաժիշտ Արմեն Մանուկյանը, որի հետ շահագրգիռ զրույցը ընդմիջվում էր յավորովցիների երաժշտական կատարումներով: Կրթօջախի բարի ավանդույթի համաձայն՝ Արմեն Մանուկյանը պարգևատրվեց «Պեյո Յավորով կրթօջախի պատվավոր անդամ» հուշամեդալով և դպրոցի կեսդարյա տարեգրությանը նվիրված «Խորան լուսո» գրքով: Միջոցառման հեղինակն ու վարողն էր փոխտնօրեն Մարիամ Ոսկանյանը:

«Երախտագիտությունը մեծագույն առաքինությունն է»

Երախտագիտությունը մարդուն մարդ պահող անանց արժեք է, որ չի ճանաչում ո՛չ ժամանակ, ո՛չ տարածություն:
Երախտագիտության խոնարհումով «Պեյո Յավորով» կրթօջախը մեծարում է բուլղար մեծ բանաստեղծ, հայերի սրտակից բարեկամ Պեյո Յավորովին՝ նշելով նրա ծննդյան 140-ամյակը:

Հանդիսությունն իրենց ներկայությամբ պատվել էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ա. Ստեփանյանը, Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մ. Պավլովան, դեսպանատան առաջին քարտուղար Ի.Ռադկովը, դեսպանատան աշխատակիցները, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի փոխթաղապետ Ա.Խուրշուդյանը, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, սպորտի և մշակույթի բաժնի պետ Գ.Խարբուրթյանը:

     

   Փոքրիկ դհոլահարը

«Մեծ փոքրիկներ» հանրահայտ հեռուստահաղորդումը հանրությանը հայտնի դարձրեց ևս մի շնորհալի փոքրիկ հայի՝ «Պեյո Յավորով» կրթօջախի IIIե դասարանի աշակերտ Վոլոդյա Սարգսյանին։ Նրա անվիճելի ձիրքը որպես դհոլահար լրացնում է մարզական ակնհայտ հաջողությունները՝ առավել գրավիչ դարձնելով նրա նկարագիրը։

Հաղթանակները շարունակվում են

Նոյեմբերի 4-ին, Թբիլիսիում տեղի է ունեցել Կիոկուշին կարատեի Կովկասի ամենամյա առաջնությունը:

Անդրանիկ Հակոբյանի ղեկավարած «Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի» մարզիկները, հաջող մասնակցելով այդ առաջնությանը, գրանցեցին հետևյալ արդյունքները.
1-ին պատվո հորիզոնականը զբաղեցրին 6 մարզիկ՝ Վահագն Հակոբյանը, Աբրահամ Թարվերդյանը, Էրիկ Գևորգյանը, Սարգիս Բադալյանը, Արեգ Սարիբեկյանը և Ռուզաննա Մխիթարյանը:
Այս մրցաշարի հաղթողները, ինչպես միշտ, անվճար հիմունքներով կմասնակցեն դեկտեմբերի

6-9-ը Բուլղարիայում կայանալիք Աշխարհի առաջնությանը:

    

Երևան 2800

4ե դասարանի աշակերտները այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան՝ ծանոթանալու հարազատ օրրանի պատմությանը։

     

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ

«Պեյո Յավորով» կրթօջախի լսարաններից մեկը պատիվ ունի կրելու Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անունը։ Ամեն օր VIIբ դասարանի (դասղեկ՝ Գ․ Իսպիրյան) սաները իրենց ուսումնառությունը կազմակերպում են Վեհափառի խոհուն տեսադաշտում, ակամա սնվում նրա իմաստուն մտքերի ակունքից։ Վազգեն Վեհափառի ծննդյան օրը Էջմիածնի եկեղեցիներով ձգվող ուխտագնացությունը ավարտվեց Մայր տաճարում՝ նրա շիրմի մոտ՝ խնկարկելու մեծ հայի պայծառ հիշատակը։

Եկել ենք Եռաբլուր,ասելու՝ ԵՐԴՎՈՒՄ ԵՆՔ

Անկախությունը բացարձակ արժեք է: Անկախության ձգտում են բոլորը, արժանանում՝ արժանավորները: Ազատ ու անկախ ապրելու անգնահատելի դաս էր Եռաբլուրում: Լռության ու խոսքի խաչմերուկում խոնարհված հայացքներ էին, խոնավ աչքեր, բայց ձիգ ու հպարտ կեցվածք ու հույսե՜ր, հույսե՜ր:

                 

Ծաղկաբույր գարուն

Գարունն իր տարերքի մեջ է դրսում․ գարնանային շենշող տրամադրություն է նաև “Պեյո Յավորով” կրթօջախում։ Թավշյա բացվող վարագույրի հետ բացվում է զարմանահրաշ մի աշխարհ, մանուկների պայծառ աշխարհը։ Երգում, պարում, արտասանում են գարնանային երփնավառ ծաղիկները՝ իրենց տաք անմիջականությամբ վարակելով հանդիսատեսին։

Տոնն իսկապես ստացվել  է, գարունն իրոք որ եկել ու թակում է մարդկանց հոգու դռները։ Եվ այդ ամենը IIբ դասարանի սաների ջանասիրության ու երևակայության, սիրո ու հավատի արդյունքն է /դասվար՝ Հ․ Խաչատրյան/, նրանց հերթական բարձրաճաշակ միջոցառումը։
“Հայ բեմի իշխանուհին”

“Կուլտուրայի հոգին հոգու կուլտուրան է”․ վաղուց այս կենսակերպով է ապրում “Պեյո Յավորով” կրթօջախը՝ հավատալով ու հավաստելով, որ  դպրոցաշինության խճանկարում արժանապատիվ տեղ ունենալու համար պետք է ունենալ սեփական դիմագիծ։

Դպրոց-թանգարանը կամ թանգարանների դպրոցը արթուն է պահում մշակութային զարկերակը, որի փայլուն դրսևորումներից էր “Հայ բեմի իշխանուհին” միջոցառումը ՝ նվիրված Վարդուհի Վարդերեսյանին (կազմակերպիչ Մ․ Ոսկանյան)։ Վայելելով արտիստուհու ներկայությունը էկրանից, վերհիշելով ու վերապրելով նրա հետ շփումը կրթօջախում՝ հանդիսատեսը բազմաշերտ խոսակցության մասնակիցն էր, կինո և թատերարվեստի բազմաբովանդակ ներկայացման կրողը։ 

Հանդիսության պատվավոր հյուրն էր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, ով, ավանդույթի համաձայն, արժանացավ “Կրթօջախի պատվավոր անդամ” հուշամեդալին և դպրոցի կեսդարյա տարեգրությունն ամփոփող գրքին։ Ցերեկույթն իրենց պայծառ ներկայությամբ զարդարեցին դպրոցի նախկին սաներ Էվելինա Շահիրյան և Վլադիմիր Մսրյան կրտսերները։
՛՛Պեյո Յավորով՛՛ կրթօջախի սպորտային հաջողությունները

Մարտի 15-ին տեղի ունեցավ Արաբկիր վարչական շրջանի սեղանի թենիսի բաց առաջնությունը, որին մասնակցում էին տարբեր համայնքների հավաքական թիմեր: Մեր դպրոցը ներկայացնում էին Ալելեյվի Էլենը (IXգ), Մոսոյան Մերին (IXբ), Աբրահամյան Հրաչյան (VIIIգ), Սահակյան Ալեքսանդրը (VIIIգ), Ավետիսյան Արտակը (Vա), Մարտիրոսյան Դավիթը (Vա), Մնացականյան Սիրանուշը (IVա), Սարգսյան Մարիան (IVբ), որոնց հաջող մրցելույթը ապահովեց պատվավոր երկրորդ տեղը: Թիմին հանձնվեց գավաթ, իսկ երեխաները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով:

Բուլղարիայի ազատագրության օրը դպրոցում 

Մարտի 3-ը Բուլղարիայի ազատագրության օրն է։ Ազատ ապրելու կամքն ու ձգտումը բուլղար ժողովուրդը վաստակել է համառ պայքարի բովում։ Բուլղարացիների այս նվիրական տոնը ավանդաբար նշվում է “Պեյո Յավորով” կրթօջախում՝ ի նշան երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, նաև երախտագիտության հայերի սրտակից բարեկամ Պեյո Յավորովին, որի անունը կրելու պատիվն ունի դպրոցը 1966 թվականից։

Միջոցառումը  VIIIբ դասարանի դասղեկական բաց դասի ձևաչափով էր /դասղեկ՝ Հ․ Ավետիսովա/ ինտերակտիվ լսարանում, որի ստեղծմանը գործուն աջակցություն է ունեցել ԲՀ Կառավարությունը։

Ավարայրից մինչև Սարդարապատ

Հայոց պատմության ուղին ձգվում էր Ավարայրից Սարդարապատ։ Ուղեկիցները “Հայոց պատմություն” վիկտորինայի մասնակիցներն էին՝ “Պեյո Յավորով” կրթօջախի 21 ութերորդցիներ /ուսուցիչ և կազմակերպիչ Կ․ Սաֆարյան/, որոնք երեք՝ “Անի”, “Էրեբունի”, “Դվին” թիմերի կազմում բացեցին ու բացահայտեցին մեր պատմության հիշարժան դեպքերն ու դեմքերը, նաև իրենց իմացության մակարդակը։ Վիկտորինայի փուլերն ընդմիջվում էին թատերական դրվագներով՝ առավել տպավորիչ դարձնելով միջոցառումը։ Խաղ-վիկտորինան նվիրված էր Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակին, իսկ նպատակն էր վերհիշել ու վերանայել պատմությունը, դասեր քաղել այդ պատմությունից։

ԱՌԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ժամանակները հավաքվել ու մեկտեղվել էին մի լսարանում։ Անտիկ շրջանից մինչ XX դարի առակագիրների կյանքն ու ստեղծագործության ընտրանին յուրօրինակ մթնոլորտ էին ստեղծել “Պեյո Յավորով” կրթօջախի ինտերակտիվ լսարանում, որտեղ VII բ դասարանի աշակերտները սահուն ու անկաշկանդ ռուսերենով /ուսուցիչ՝ Հ․ Խաչատրյան/ ներկաներին մտորելու, զգալու ու վայելելու անանց պահեր պարգևեցին։

 

Գիրք նվիրելու օրը դպրոցում

Գիրքը բացարձակ արժեք է, գիրք նվիրելու տոնը՝ բացառիկ տոն։ Գրքի տունը գրադարանն է, որն անընդհատ ու անընդմեջ պետք է թարմացնել, քայլել ժամանակին համընթաց։ Այս ծրագրով ու նախաձեռնությամբ “Պեյո Յավորով” կրթօջախի՝ Սիլվա Կապուտիկյանի անվան գրադարանը բոլոր դասարանների կողմից արված նվիրատվությունների շնորհիվ հարստացավ նոր հրատարակված բազում արժեքավոր գրքերով։ Այս ավանդույթի շարունակական բնույթը ամուր կպահի հրատարակչություն-գրադարան-ընթերցող առողջ ու կայուն կապը։

  

“Գնչուները”

Գնչուական հանդերձանքի ու տրամադրության մեջ էր “Պեյո Յավորով” կրթօջախի մեծ բեմը։ Ներկայացվում էր Ա․Ս․Պուշկինի “Գնչուները” ստեղծագործությունը IXբ դասարանի աշակերտների կատարմամբ /ուսուցչուհի՝ Հ․ Ավետիսովա/։ Թափառախմբի ազատ մտքին ու կյանքին նպաստում էին երեխաների անկաշկանդ ռուսերենը, ինչ խոսք, նաև խաղը՝ այս դրամատիկ պատմության հետաքրքիր մեկնությամբ։

Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի այցը 
Պեյո Յավորովի դպրոց 

Հայաստան պետական այցի շրջանակներում Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը այցելեց նաև Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոց, որը վաղուց արդեն հայ-բուլղարական բարեկամության բանուկ կամուրջ է:

Արձագանք զորամասերից

Այս անգամ ջերմությունը ալիքվում էր “Պեյո Յավորով” կրթօջախում զորամասերից եկող նամակների շնորհիվ։ Գրողները յավորովցի դիրքապահ զինվորներն էին, հասցեատերերը՝ դպրոցականները, որոնք, սրտանց ու պատրաստակամ, ծանրոցներով շնորհավորել էին հայ զինվորին ազգային բանակի օրվա առթիվ։

Ամու՛ր մնա, սիրելի՛ զինվոր, դու՝ դիրքում, ես՝ քո թիկունքին։
 
“Մաթեմատիկա” առարկայից առցանց օլիմպիադայի I փուլը

Հունվարի 30-ին մեկնարկեց մաթեմատիկայի առցանց օլիմպիադայի դպրոցական փուլը։ Երևանի Պեյո Յավորովի անվան հ․ 131 հիմնական դպրոցի V-IX դասարանների 100 աշակերտներ իրենց ուժերն էին փորձում ճշգրիտ գիտության բնագավառում։

Արիության շաբաթ․ վերջին ակորդը

Արիության շաբաթվա վերջին ակորդը “Պեյո Յավորով” կրթօջախում տոնական համերգն էր՝ նվիրված ազգային բանակի տարեդարձին։ Հայրենասիրական երգերի ընտրանին ներկայացրեց դպրոցի նորաստեղծ “Պիանո-Ֆորտե” էստրադային խումբը /գեղարվեստական ղեկավար՝ Օֆելյա Մկրտչյան/։

Դասը վարում է զինվորականը

Հունվարի 29-ին Պեյո Յավորովի անվան դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների համար կազմակերպվել էր “Արիության դաս”, որը վարում էր ՀՀ ԶՈՒ ԳՇ հրթիռային զորքերի բաժնի պետ՝ գնդապետ Բաբաջանյանը: “Իմ բանակը իմ տունն է” վերնագրով զրույցը աշակերտներին  ծանոթացրեց ՀՀ զինված ուժերում ներդրված նոր ծրագրերի հետ: Վերջում, գնդապետը սիրով պատասխանեց ապագա զինվորներին հուզող հարցերին:

Մեր զինվորի կողքին

Անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը ազգային մարտունակ բանակն է՝ մեր խաղաղ ու ապահով կյանքի երաշխավորը։ Այս համատեքստում “Պեյո Յավորով” կրթօջախի իններորդցիները կյանքի դասեր անցան Երևանի զորամասերից մեկում, իսկ յավորովցիների կողմից պատրաստված ծանրոցները՝ ջերմ մաղթանքներով, ուղևորվեցին Հայաստանի և Արցախի դիրքապահ զինվորներին։

      

Տոնական համերգ 

Ամանորի հուսառատ տրամադրությամբ, ամանորյա շռայլ մաղթանքներով սկսվեց տոնական համերգը “Պեյո Յավորով” կրթօջախի հանդիսասրահում։ Ծրագիրը՝ բաղկացած բացառապես դպրոցի շնորհաշատ սաների, ստեղծագործական խմբերի ընտրանուց, երախտագիտության տուրք էր օրվա արտասովոր հանդիսատեսին՝ տատիկ-պապիկներին։

We are the world

Աշխարհը փոքրացել, տեղավորվել էր ափի մեջ։ Եվ այդ ապահով ափը “Պեյո Յավորով” կրթօջախի VIբ դասարանի սաների ձեռքում էր /դասղեկ՝ Գ․Իսպիրյան/։

“We are the world” խորագրով միջոցառման պայմանական հյուրերը հյուրընկալ Հայաստան էին ժամանել ԱՄՆ-ից, Անգլիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Վրաստանից, ԱՄԷ-ից, Չինաստանից և այլն։

Նրանք եկել էին ներկայացնելու իրենց լեզուն, տարազն ու մշակույթը, եկել էին բարեկամության բոլորին հասկանալի լեզվով շնորհավորելու աշխարհի Ամանորը, մաղթելու նրան խաղաղություն ու ապահով ընթացք։
Սիլվա Կապուտիկյան

Առջևում Ծննդյան տոներն են, և Ամանորի անակնկալ նվերը “Պեյո Յավորով” կրթօջախի VIII և IX դասարանների սաներինն էր։ Անակնկալ՝ խոսքի, երաժշտության, պարի ու հոգու դաշինքով։

Հանդիսությունների լեփ-լեցուն դահլիճը վայելում էր Սիլվա Կապուտիկյանի /ի դեպ, բանաստեղծուհին յավորովցիների ջերմ բարեկամն էր և անձամբ է բացել իր անունը կրող գրադարանը/ պոեզիան ասմունքող Արթուր Սարգսյանի “Պոեզիայի թատրոնի” մատուցմամբ։
“Հավերժով հառաչող կնոջ” խոստովանությամբ, “ավեր, ավար ու Ավարայր” տեսած, “ապրելու ապրիլ” որդեգրած հայի երդմամբ ամբողջացավ միջոցառումը՝ թողնելով նոր հանդիպման հույս ու սպասում։

         

ՄԵՐ ԵՐԳԸ ԱՂՈԹՔ Է, ՄԵՐ ԱՂՈԹՔԸ՝ ԵՐԳ․․․
Ոգու ու ոգեղենի խորհուրդը մեկտեղել էր երաժշտասեր հանդիսատեսին՝ փոքր թե մեծ, Երևանի Պեյո Յավորովի անվան հ․ 131 հիմնական դպրոցում։ Մշակութային հանդիպումների ուրբաթը կրթօջախ էր բերել շատ հետաքրքիր մարդու և արվեստագետի՝ Դանիել Երաժշտին, որի հետ կենդանի, անկաշկանդ զրույցը վերաճեց ջերմ մտերմության։ Հանդիպումը, համեմված երաժշտական բարձրաճաշակ կատարումներով, նաև իմաստուն խոսքի, գրավիչ հումորի անանց պահեր պարգևեց։
Դպրոցի բարի ավանդույթի համաձայն՝ անվանի երաժիշտը արժանացավ “Կրթօջախի պատվավոր անդամ” հուշամեդալին և դպրոցի կեսդարյա տարեգրությունն ամփոփող “Խորան լուսո” գրքին։
ՄԵՐ ԽՈՍՔԸ ԽՈՍՔԻ ՎԱՐՊԵՏԻՆ
Ասմունքը խոսքի ու հոգու դաշինքից ծնված արվեստ է, բանաստեղծին ու ունկնդրին միացնող անձեռակերտ կամուրջ, որը հենվում է մտքի ու սրտի սյուների վրա։
Ասմունքի համադպրոցական մրցույթ էր Երևանի Պեյո Յավորովի անվան հ․ 131 հիմնական դպրոցում՝ նվիրված խոսքի վարպետ Վ․ Աբաջյանի ծննդյան 90-ամյակին։
Մի անմոռանալի օր Գյումրիում

Երևան-Գյումրի գնացքը վարպետաց քաղաք հասցրեց <<Պեյո Յավորով>> կրթօջախի IXդ դասարանի աշակերտներին:

 Այդ արևոտ ու սքանչելի օրը սկսվեց Մարմաշեն եկեղեցում:

   

Իսկ մշակութային Գյումրին ներկայացավ <<Մհեր Մկրտչյան>>, <<Հովհաննես Շիրազ>> և <<Ավետիք Իսահակյան>> թանգարաններով, ապա երեխաները քայլեցին Վարպետաց և <<Մեր մանկության տանգո>> ֆիլմի հանրահայտ փողոցներով:

     

Հագեցած օրը հոգևոր շարունակություն ունեցավ Յոթվերաց եկեղեցում:

Աշունը դպրոցում

Ոսկեհանդերձ եկար․․․“․այս խորագրով աշունն էր քայլում “Պեյո Յավորով” կրթօջախում։ Երփնավառ աշնան զարմանալի տեսարաններով ներկայացան բոլոր դասարանները, որոնցից կընտրվեն առանձին անվանակարգերում։ Աշնանային տրամադրությունը դեռ երկար կվայելեն յավորովցիները։

 

Շնորհավոր տոնդ մեր Երևան՝ սիրո քաղաք…

Երևանյան օրերի խրոնիկան “Պեյո Յավորով” կրթօջախում մեկնարկեց V ա  դասարանի տոնական միջոցառմամբ /դասղեկ՝ Հ․ Խաչատրյան/։

Երևանի պատկառելի տարիքը շնորհավորելու  էին եկել մեր պատմական մայրաքաղաքները, իսկ Արգիշտի և Տիգրան Մեծ արքաներն իրենց ներկայությամբ հիշեցում ու հույս էին մեր փառավոր օրերի, նաև լուսավոր ապագայի համար։

Օրը տաք էր, ջերմ ու տրամադրող՝ ողողված երևանյան պայծառ երգերի ելևէջներով։
 

“Պեյո Յավորով”  կրթօջախում երևանյան տոնահանդեսի հաջորդ կանգառը IVա դասարանում էր /դասղեկ՝ Ա․ Աբրահամյան/։

Այս անգամ փոքրիկ յավորովցիների ուղեկցությամբ մասնակիցները շրջեցին մայրաքաղաքով, այցելեցին մշակութային օջախներ, հիացան Երևանը ներկայացնող հետաքրքիր կառույցներով։

Ուսուցչի օրը “Պեյո Յավորով” կրթօջախում

Մեր երկրի վաղվա օրը այսօրվա դպրոցում է, ուսուցչի աչալուրջ ու զգայուն տեսադաշտում։ Ուսուցչին գնահատելու ու մեծարելու պարտքով ու պատասխանատվությամբ օրը զարդարեցին դպրոցի շնորհալի սաները։

    

 Ժողովրդական երգն ու պարը, գործիքային կատարումները ուղեկցվում էին կրթօջախի մշակութային հարուստ կյանքը լուսաբանող տեսաշարով։

  

 Տոնն ավարտվեց․ առջևում դպրոցի հագեցած առօրյան է ուսուցչի աչալուրջ ու զգայուն տեսադաշտում։

Հայաստանի գույները

         

 

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՆՔ ԵՆՔ…» 

Անկախության տոնի արձագանքը նորովի ծավալվեց Երևանի Պեյո Յավերովի անվան հ. 131 հիմնական դպրոցում՝ յուրովի ներկայացնելով «Հայաստանը մենք ենք…» գրական-երաժշտական կոմպոզիցիան:

Հավերժի ճամփորդ երկրի տարողունակ ու բազմաշերտ ներկայությունը էքսկուրս էր ոչ միայն անցյալով, այլև ապագային ձիգ նայելու պատգամ ու հույս: Եվ այս բոլորը VI ա դասարանի շնորհաշատ աշակերտների ուժերով, իհարկե դասղեկ Հայկուհի Մեխակյանի աչալուրջ հսկողությամբ:

   

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Անկախությունն արժեք է, որ պետք է վաստակել։ Վաստակել պատմությամբ, արյամբ, արժանապատիվ ապրելու կամքով ու գիտակցությամբ։

Անկախության օրվա խորհուրդը խորհրդավոր առավոտով բացվեց Երևանի Պեյո Յավորովի անվան հ․ 131 հիմնական դպրոցում։

    

Խինդ, հուզում, ոգի և ոգևորություն։ Այս զգացողությամբ, անկախությունը ողջունող երգերի ուղեկցությամբ ազդարարվեց Անկախության լուսաբացը։

   
   
ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԴՊՐՈՑՈՒՄ

Գիտելիքը ուժ է, որի զորությանը պիտի ապավինենք արժանապատիվ ապրելու համար։

Այս տրամաբանությամբ մեկնարկեց 2017-2018 ուստարին սեպտեմբերի 1-ին Երևանի Պեյո Յավորովի անվան  հ․ 131 հիմնական դպրոցում։

Դպրոցի <<Ժպիտներ>> պարախմբի զանգակը ազդարարեց նոր ուսումնական տարվա սկիզբը:
Սեպտեմբերի 1-ին դպրոցի 1-ին դասարանցիներին դիմավորեցին Գրքի հերոսները՝ Արան և
Անին: Բազում անակնկալ փորձություններ, խաղեր, երգ, պար, երդման արարողություն…
Երգչուհի Լիդուշիկը սեպտեմբերի 1-ին նույնպես Պեյո Յավորովի անվան հ. 131 դպրոցում էր, որտեղ նա 12 տարի առաջ արել էր իր առաջին քայլերը: Նա իր ուսուցչի հրավերով եկել էր դպրոց՝ ողջունելու առաջին դասարանի աշակերտներին:
Փոքրիկ յավորովցիների տոնական նորամուտին հաջորդեցին թեմատիկ զրույցները բոլոր դասարաններում։