Իքեբանայի խմբակ

 

Դպրոցի ինքնատիպ օղակներից է իքեբանայի կամ ծաղկահարդարման խմբակը, որի ղեկավարն է վաստակաշատ լրագրող, ժուռնալիստների միության անդամ Լուիզա Կիրակոսյանը:

Արևելյան այս արվեստը պահանջում է ոչ միայն ճաշակ ու գունազգացողություն, այլև համբերություն ու մանրանկարչի սուր աչք, բացառիկ վերաբերմունք բնության նկատմամբ, նրանից օգտվելու, նրան օգնելու բարեկրթություն:

Իքեբանայի խմբակի սաների աշխատանքները զարմանահրաշ կտավներ են, շրջանակված բնություն, ծաղկի բույր ու թույր: Այստեղ մեռնող ծաղիկը, տերևը իր երկրորդ, հավերժական կյանքն է ստանում ու երկար շոյում գեղագետի աչքն ու ճաշակը:

Խմբակի սաների աշխատանքները հիացնում են «Հայ մշակույթի տոն» համադպրոցական հանդիսության հաշվետու ցուցահանդեսներում, նաև արտագնա ցուցադրություններում, որոնցից ուշարժան են Հայաստանի գրողների միությունում կազմակերպված ծաղկային հրավառությունը, «Ծաղկած եկեղեցիներ» ցուցաշարքը:

1 3 4 5 6 16