Ինտելեկտուալ մրցահարթակում

Ուշիմ ու բանիմաց, պրպտող ու անընդհատ կատարելագործվող երեխաների կենսագրության կարևոր իրադարձություններից է նաև «Հայ ասպետ» հեռուստախաղը` առաջին անգամ երկրորդ տեղով: Դպրոցը ներկայացնում էին Շահեն Մայիլյանը, Վահագն Դավթյանը, Սաթենիկ Եգորյանը, Մերի Չալիկյանը, Սմբատ Ալավերդյանը, Մհեր Պետրոսյանը, Կարեն Սուքիասյանը (առաջին թիմ),  Դավիթ Մելքոնյանը, Գևորգ Մուրադյանը, Տաթևիկ Եղիազարյանը, Դիանա Ադամյանը, Դանիել Դավթյանը, Ջուլիետա Առաքելյանը, Արթուր Խլղաթյանը (երկրորդ թիմ):

Ուշագրավ է նաև «Ի՞նչը, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ վիկտորինան՝ երկու անգամ կիսաեզրափակիչ հասնելու արդյունքով: Դպրոցը պատվով ներկայացրել են Անահիտ Չալիկյանը, Կարինե Գևորգյանը, Շահեն Մայիլյանը, Սուրեն Զաքարյանը, Նելլի Մուրադյանը և այլն:

PH International կազմակերպության կողմից կազմակերպած DOTCOM (Առցանց գործիքների զարգացումն ի նպաստ քաղաքացիական ընդգրկվածության և մոբիլիզացման) մեդիա ծրագրին ակտիվորեն մասնակցելու և հաղթելու արդյունքում Շահեն Մայիլյանը ուսումնառությունը շարունակեց ԱՄՆ-ում:

ԱՕԿՍ-ի կազմակերպած «Ի՞նչ գիտես Հունգարիայի մասին» մրցույթում առաջին մրցանակի արժանացավ Արմեն Սարգսյանը: