«Ժպիտներ» պարախումբ

Շնորհաշատ յավորովցիները նաև պարել գիտեն շնորհաշատ բեմադրիչ, պարարվեստի հմուտ գիտակ, «Անի» անսամբլի գեղարվեստական ղեկավար Էդվարդ Խաչատրյանի բծախնդիր ղեկավարությամբ:

Կեցվածք ու բնավորություն, ճաշակ ու կրթություն, ինքնաճանաչողություն ու աշխարհըմբռնում. ահա պարարվեստի հորիզոնները, որտեղ հաճույքով ապրում և վայելքի չխամրող զգացողություն է հաղորդում «Ժպիտներ» պարախմբի սաների արդեն որերորդ սերունդը:

Անսամբլի աշխատանքներին ակտիվորեն մասնակցում է նաև խստապահանջ ու քնքուշ պարուսույց Մելինե Խաչատրյանը:

Դպրոցի միջոցառումներն իր անկրկնելի նազանքով զարդարել է Մետաքսյա Խաչատրյանը: