Ծառն առողջ է արմատով

29Հիմնադիր տնօրեն Մերուժան կՀամբարձումի Իսպիրյանը ծնվել է Ջավախքի Գանձա գյուղում: 1941 թվականին մեկնել է բանակ, մասնակցել Հայրենական պատերազմին, մարտաան սխրանքների համար պարգևատրվել շքանշաններով, մեդալներով, շնորհակալագրերով: 1945թ. վերադարձել է հայրենի գյուղ, աշխատել ակումբի վարիչ:

Մ.Իսպիրյանը 1946թ. ընդունվել է Երևանի g 002Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, որն ավարտել է 1950թ. և աշխատանքի անցել Հրազդանի շրջանի Բջնի գյուղի դպրոցում, ապա` Հրազդան քաղաքի №1 դպրոցում որպես ուսմասվար:

1952թ. նա աշխատանքի է անցել ՀԿԿ Երևանի քաղաքային կոմիտեում որպես հրահանգիչ, ապա` 1953թ.` Շահումյանի շրջանում որպես քաղլուսկաբինետի վարիչ, պրոպագանդայի ու ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ: 1963թ. 25նշանակվել է Երևանի Պ.Յավորովի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն: Մ.Իսպիրյանը ազնիվ, բարի, անաչառ, սկզբունքային մարդ էր, կոլեկտիվի, աշակերտների ու ծնողների սիրելին: Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ 1988թ. ազատվել է տնօրենի պարտականությունից` շարունակելով ուսուցչի աշխատանքը նույն դպրոցում:

Մ.Իսպիրյանը ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաև շրջանի հասարակական,

41-300x184քաղաքական կյանքին, շուրջ 22 տարի անընդմեջ ընտրվել է Շահումյանի շրջանային խորհրդի պատգամավոր, ղեկավարել մշակույթի ու լուսավորության պատգամավորական հանձնաժողովի աշխատանքը:

Մանկավարժական ակտիվ գործունեության համար Մ.Իսպիրյանը պարգևատրվել է «Պատվո նշան» և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով, ինչպես նաև բազմաթիվ 8պատվոգրերով:

Հմուտ մանկավարժի ու փորձառու տնօրենի ձեռագիրը մոտ 25 տարի առանձնանում էր մայրաքաղաքի կրթօջախների ներկապնակում: Բարեբախտաբար, դպրոցի տարեգրությունը կազմվում է ոչ միայն հիշողության ու հուշերի միջոցով, այլև փաստագրական հարուստ նյութի հիման վրա, որ հիմնականում մամուլից հետևողականորեն հավաքել ու հուշալբոմ-աղբյուրի տարբերակով մեզ է փոխանցվել դպրոցի փոխտնօրեն Պ.Քեչյանի շնորհիվ:0

Որպեսզի նյութի հավաստիությունը առավել ցայտուն երևա, ընթերցո՛ղ սիրելի, որոշ նյութեր՝ քաղված ժամանակի մամուլից, կներկայացնենք գրեթե անփոփոխ: Ինչպես ասում են, առաջին ձեռքից:

 

26       00