Դպրոցի ծնունդը


 

1963թ. մայրաքաղաքի դպրոցները համալրվեցին ևս մեկով՝ թիվ 131: Սովորական տիպային 1կառույց, ընդամենը մեկ մասնաշենք, որտեղ մոտ 2100 աշակերտների ուսումը կազմակերպվեց եռահերթ սկզբունքով: Հենց սկզբից կրթօջախը որդեգրեց և ապրելու նշանաբան դարձրեց կրթելու ու դաստիարակելու պատվախնդիր առաքելությունը: Նպատակն ու գործունեության ծրագիրը հստակ էին: Այն կյանքի կոչելու համար հավաքվում ու  համատեղվում էր հմուտ մանկավարժների հրաշալի խումբ՝ հիմնադիր տնօրեն Մերուժան Իսպիրյանի ղեկավարությամբ: Շատ չանցած՝ այս շատ սովորական, շատ հերթական դպրոցն այնպես կայացավ, որ շուտով հաստատեց իր արժանապատիվ տեղը քաղաքի լավագույն դպրոցների շարքում:

Աշակերտների պատկառելի թիվը և դպրոցի աճող հեղինակությունը անհրաժեշտաբար թելադրեցին շենքային պայմանների վերանայում: Կառուցվեց փոքրերի մասնաշենքը, որը հետագայում այնպես, ինչպես սերունդներն են շղթայվում, կամրջվեց միջին մասնաշենքով՝ ապահովելով կրթության միահերթ տրամաբանությունը:

 

demirchyan        katoghikos