Դասվարական

Դասվարական կամ փոքրերի արևոտ աշխարհը

Տունը ամուր է հիմքով՝ ապահով ու հաստատուն: Դպրոցն էլ իր հիմնական առաքելությունը՝ կրթությունը, իրականացնելու համար ուսուցման համակարգը կառուցում է նույն հետևողականությամբ ու բծախնդրությամբ:

Յավորովցու կրթությունը սկսվում է տարրական դպրոցից, որի գլխավոր խնդիրն ու նպատակը փոքրիկ սաներին դպրոցական միջավայրում ընդգրկելն է, հարազատ ու մտերմիկ մթնոլորտում նրանց կրթության ու դաստիարակության գործընթացի կազմակերպումն ու ապահովումը:

Իսկ այս լուրջ ու պատասխանատու գործը վստահվել է մարդկանց, ովքեր ուսուցիչ լինելուց զատ ունեն փոքրերի հետ աշխատելու հմտություն ու համբերություն, մանկական հոգեբանության, նրանց զգայուն ու խոցելի հոգեկերտվածքի գիտակներ են, շատ կարևոր անձինք, որոնց հետ երեխան կապվում է իր նյարդի ամեն բջիջով և ամբողջ կյանքի համար առանձնացնում ու փայփայում առաջին ուսուցչին՝ դպրոցական առաջին բարեկամին:

Մեծ դպրոցի ոչ փոքր անկյունում է փոքրերի մոլորակը: Մեծ հայի՝ Կոմիտասի լուսավոր սրահից սկսվում է փոքրիկ յավորովցիների մուտքը դպրոց, հետո երթը ձգվում է լուսավոր միջանցքով, որտեղ նրանց լուսե ժպիտով ողջունում է հայ մեծ լուսավորիչ, մանկավարժ Խաչատուր Աբովյանը, ընդունում ու ուղեկցում նույքան լուսավոր ու հարմարավետ դասարաններ՝ կահավորված ու ձևավորված մանուկների համար և մանուկներին հարմար:

Տարրական դպրոցի աշխատանքները կազմակերպում ու կոորդինացնում է ուսմասվար Հասմիկ Խաչատրյանը (Չոբանյան), որը նաև հմուտ ու սիրված դասվար է և հրաշալի պատկերացնում է այդ բարդ, նուրբ ու պատասխանատու աշխատանքը: Նա կարողացել է ջերմ ու հարազատ միկրոկլիմա ստեղծել դասվարական կոլեկտիվում, որի անմիջական արձագանքը կայացած տարրական դպրոցն է՝ փոքրերի արևոտ աշխարհը:

Այդ աշխարհի պայծառ մարդիկ են Հասմիկ Էդուարդի Չոբանյանը, Անահիտ Հայկի Պողոսյանը, Թագուհի Ցոլակի Գևորգյանը, Հասմիկ Ժիրայրի Մալխասյանը, Թերեզա Աշոտի Բաղյանը, Նունե Գառնիկի Նազարեթյանը, Երազիկ Լիպարիտի Սահակյանը, Հասմիկ Կոլյայի Բաշոյանը, Նունե Ռաֆիկի Թորգոմյանը, Մարիա Հրաչիկի Մակարյանը, Գոհար Լյուդվիգի Արմենակյանը, Սուսաննա Յուրիկի Աբազյանը (Մխիթարյան), Նաիրա Ալեքսանդրի Հայրապետյանը, Հասմիկ Յուրիկի Խաչատրյանը, Ռիմա Մաթևոսի Գալստյանը, Կարինե Սերյոժայի Հակոբյանը, Մարիամ Հովսեփի Հովհաննիսյանը և Լուսինե Նորիկի Հեբոյանը:

Նրանց աչալուրջ հսկողությամբ ու գործուն մասնակցությամբ փոքրիկ երեխան դառնում է աշակերտ, սերտում մեսրոպյան այբուբենը, ծանոթանում օտար լեզուներին, խորանում թվերի աշխարհում, ստանում անհրաժեշտ գիտելիքներ՝ հետագայում լուրջ ու հիմնավոր կրթություն ապահովելու համար:

Ամենամյա ավանդական հանդեսները՝ «Յավորովցու երդման արարողություն», «Այբբենարան», «Ա տառի շնորհանդես», “Праздник Букваря”, «Ուրախ Ամանոր», լցնում ու լրացնում են փոքրիկ սաների առօրյան:

Դասվարական մասնախմբի ղեկավարն է Անահիտ Պողոսյանը:

Փոքրերի աշխարհի մեծավաստակ դասվարներից են եղել Հասմիկ Խաչիկյանը, Ռայիսա Խաչատրյանը, Փեփրոնե Շիրինյանը, Աղավնի Աճեմյանը, Հուշեր Քյուրքչյանը, Լիզա Կնյազյանը, Անուշ Պիվազյանը, Սաթիկ Դուրգարյանը, Ամալյա Վարդիկյանը, Ռիմա Հակոբյանը, Լիդա Ղալեչյանը, Էմմա Ամիրջանյանը, Աննա Սամվելյանը, Ռոզա Սարգսյանը, Վերգուշ Ավագյանը, Եղսաբեթ Ղուկասյանը, Գալյա Մանուկյանը, Ամալյա Վարդապետյանը, Սոնյա Բեժանովան (ուսմասվար), Գայանե Վարդապետյանը, Լուսինե Կասյանը, Լուսինե Դավթյանը, Թառիկ Խոջոյանը, Մարուսյա Ջանոյանը, Ծովինար Ավոյանը, Լիանա Դաղբաշյանը: