Դասղեկներ

Ուսուցիչ-աշակերտ հարաբերությունը նոր բովանդակություն է ստանում դասղեկ-աշակերտ հարթակում: Դասարանը դառնում է մի մեծ ընտանիք, որն ունի ղեկավար, կազմակերպիչ, պատասխանատու: Մարդկային ճիշտ փոխհարաբերությունները ձևավորում են մարդկային ճիշտ որակներ: Դասղեկի աչալուրջ հսկողությամբ հղկվում են բնավորության գծերը, սրվում ու հարթվում: Երեխան միշտ սրտացավ ու հոգատար մարդու տեսադաշտում է:

Ամենօրյա հետևողական աշխատանքի նպատակային լրացումն են դասղեկական ժամերը, որ կառուցվում են երեխաների ընդհանուր զարգացման ու կրթության տրամաբանությամբ: Այստեղ օգտագործվում են դպրոցի և՛ թանգարանները, և՛ հարուստ ֆիլմադարանը, և՛ էքսկուրսիաներն ու հանդիպումները:

Դասղեկական բաց ժամերն էլ փորձի փոխանակման հնարավորություն են ընձեռում, դառնում քննարկման թեմա:

«Մասնագիտական խճանկար» (դասղեկ՝ Ս.Քոսյան), «Քարեր» (դասղեկ՝ Մ.Ոսկանյան), «Արժանավայել ապրելու արվեստը» (դասղեկ՝ Ն.Զաքարյան), «Ճակատագրեր» (դասղեկ՝ Ա.Շիքարյան), «Կուլտուրայի հոգին հոգու կուլտուրան է» (դասղեկ՝ Ս.Գյուրջինյան), «Վարքագիծ և վարկանիշ» (դասղեկ՝ Հ.Յ.Խաչատրյան), «Նավասարդից Ամանոր» (դասղեկ՝ Մ.Մակարյան), «Ոսկի ձեռքեր» (դասղեկ՝ Ա.Հաբեշյան)…

Ահա դասղեկական բաց դասերի ամփոփ, բայց ոչ ամբողջական խճանկարը: