Բանավեճի քառուղիներում

Դպրոցի արտագնա միջոցառումներից է պարբերաբար կազմակերպվող միջդպրոցական բանավեճերը ամենատարբեր թեմաների շուրջ: Այստեղ ներգրավված են բանիմաց, խորաթափանց, պրպտող ու սեփական տեսակետ ունեցող երեխաները, որոնք հմտանում են զրուցելու, բանավիճելու արվեստում, ունեն լեզվական բարձր կուլտուրա, բառը գնահատելու, խոսք կառուցելու, ճիշտ լռելու բացառիկ ձիրք: Այս սաները դպրոցում արդեն առանձնանում են իրենց քաղաքացիական դիրքորոշմամբ, ազգային ու պետական մտածողությամբ, ապագյի մարդու տեսլականով:

Փուլ առ փուլ զարգացող բանավեճերում զարգանում է սկսված խոսակցություը, ճյուղավորվում՝ հնարավորինս համապարփակ ու ընդգրկուն դարձնելով քննարկվող թեման: Այս ճանապարհին հասարակագիտության ուսուցչուհի, Աջափնյակի հավաքականի ղեկավար Ռուզաննա Գրիգորյանի հետ անխափան առաջ են գնացել և տարբեր խրախուսանքի արժանացել դպրոցի բանավեճի ակումբի անդամները՝ ապահովելով հավաքական թիմի բարձր վարկանիշը:

 

* * *

Մեկնարկեց բանավեճի ակումբի ներդպրոցական փուլը

Հոկտեմբերի 2-ին դպրոցում տեղի ունեցավ 2018-2019 ուսումնական տարվա առաջին բանավեճը «ԳՄՕ — ների օգտագործումը անհրաժեշտ է» թեմայով։ Խաղում էին 9ա և 9գ դասարանները։ Խաղը անցավ շատ բուռն և ակտիվ մթնոլորտում։

 

* * *

Հաղթարշավը շարունակվում է…

“Պեյո Յավորով” կրթօջախի բանավեճի ակումբը գրանցեց հերթական հաղթանակը և անցավ հանրապետական փուլ։ Մրցակիցը հ․ 20 դպրոցն էր, թեման՝ “ԳՄՕ-ների օգտագործումը անհրաժեշտ է”։ Մեր թիմն այս անգամ ներկայացնում էր “Դեմ” տեսանկյունը։

  

* * *

Բանավեճի քառուղիներում

2017-2018 ուսումնական տարում բանավեճի միջդպրոցական փուլի առաջին խաղը փետրվարի 7-ին էր։ Մրցող թիմերն էին հ․ 127 ավագ ու հ․ 131 հիմնական դպրոցների ներկայացուցիչները։ Բանավեճի թեման էր “Պատերազմող երկրներում ԶԼՄ-ները պետք է վերահսկվեն”։ Վիճակահանությամբ յավորովցիներին ընկավ “կողմ” դիրքորոշումը և նրանց բերեց ցանկալի հաղթանակ։ Հաջորդ խաղում “Պեյո Յավորով” կրթօջախի մրցակիցը կլինի հ․ 20 դպրոցը։