Ասմունքի մրցույթ

Բանաստեղծական խոսքի՝ ասմունքի մրցույթները՝ նվիրված հայ գրական մշակների հոբելյաններին անընդհատ ու անընդմեջ առիթ է տվել դպրոցին ներկայանալու և պայքարելու մրցանակային պատվավոր տեղերի համար:

Գրականության բազմաշերտ ուսումնասիրություն, խոսքի վարպետություն, արտիստիզմ… Ահա պահանջներ, որ դրվում են դպրոցահասակ սաների առջև և մղում նրանց ստեղծագործական խիզախումների:

Ռուզաննա Հախնազարյան, Լուսինե Հակոբյան, Լուսինե Դավթյան, Միքայել Խաչատրյան, Գրիգոր Երկանյան, Կարինե Գևորգյան, Յուրի Միքայելյան, Դավիթ Սարգսյան, Յուլիյա Առուստամյան, Արթուր Հայրապետյան, Շուշան Հայրապետյան, Սերգեյ Գրիգորյան, Գևորգ Մուրադյան, Էվելինա Շախիրյան, Վլադիմիր Մսրյան, Անի Գրիգորյան, Էդիկ Հարությունյան, Աշոտ Կարախանյան, Արփի Գասպարյան… Այս անվանացանկը, համոզված ենք, երբեք վերջակետ չի ճանաչի: