Անգլերենի մասնախումբ

Մեծ աշխարհում ինտեգրվելու, ժամանակին համաքայլ ընթանալու համար միայն սեփական լեզվի իմացությունը բավարար չէ. աշխարհի հետ խոսելու համար ժամանակի մարդը պետք է լինի բազմալեզու: Հաղորդակցության հիմնական լեզուն այսօր անգլերենն է, որի ուսուցման ժամանակակից պահանջներն ու մեթոդներն է առաջարկում անգլերենի մասնախումբը:

Լեզվի ուսուցումը կենդանի պրոցես է, տեսական գիտելիքների ու գործնական կիրառության գրագետ միություն, որը դպրոցում իրականացվում է ոչ միայն դասերի ընթացքում, այլև անգլիալեզու միջոցառումների ժամանակ:

Ուշարժան են «Վարդի թագադրումը», «45 րոպե աշխարհի շուրջ», «Բիթլզ», «Իմ սիրտը լեռներում է», «Ռոբերտ Բյորնս», «Թումանյանը անգլերենով», «Գարնանամուտ», «Մայրս» և այլ միջոցառումները, որոնք իրականացվել են Գ.Իսպիրյանի, Ա.Պետրոսյանի, Ս.Աճեմյանի, Ռ.Բաբաքեխյանի, Ս.Աբազյանի համատեղ ջանքերով:

Անգլերեն լեզվի դրոշակակիրներ են եղել նաև Մարիետա Օհանյանը, Մերի Ղարագյոզյանը, Գայանե Խաչատրյանը, Անահիտ Բոբոխյանը, Լենա Սարգսյանը, Անահիտ Մամիկոնյանը (ֆրանսերեն), Եգանյան Սուսաննան:

Մասնախմբի ուսուցիչներն են Գոհար Գրիշայի Իսպիրյանը, Սոնա Ալեքսանի Աճեմյանը, Ռուզաննա Ռուբենի Բաբաքեխյանը, Անուշ Սարգիսի Պետրոսյանը:

Մասնախումբը ղեկավարում է Գոհար Իսպիրյանը: