Ալբերտ Ազարյանի անվան մեծ մարզադահլիճ

Առողջ մարմնում` առողջ հոգի

Սիրելի՜ բարեկամ, մենք դեռ շրջում ենք դպրոցի առաջին հարկում: Մեր կանգառներից վերջինը սաների սիրած վայրերից մեկն է` մեծ մարզադահլիճը, որը, համաձայն ապրող հերոսներին մեծարելու ավանդույթի, կրում է հայ լեգենդար մարմնամարզիկ, օլիմպիական եռակի, աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի, ԽՍՀՄ բազմակի (11) չեմպիոն Ալբերտ Ազարյանի անունը:

           

Օղակների արքան, ազարյանական խաչի հեղինակը անթաքույց հաճույքով բացեց նորոգված մարզասրահը` բարձր ու լուսավոր, հագեցած անհրաժեշտ մարզագույքով:

Մարմնակրթության դասերը կազմակերպվում են նաև փոքր մարզադահլիճում, որը զիջում է միայն փոքր մակերեսով:

Մարմնի առողջությունն ու առույգությունը, առողջ ապրելակերպը ևս դպրոցի ուշադրության ծիրում է: